Մերկելը ԵՄ-ին կառաջարկի խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ
INTERNATIONAL NEWSԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցանկանում է ԵՄ-ում հանդես գալ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացման կոչով` կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ:
РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդել է Frankfurter Allgemeine Sonntagszeitung ազդեցիկ գերմանական պարբերականը` վկայակոչելով Գերմանիայի կառավարության ղեկավարին մոտ կանգնած աղբյուրին:
Խոսքը ինքնաթիռաշինության և պաշտպանաարդյունաբերական համալիրների ոլորտներին վերաբերող պատժամիջոցների մասին է:
«Թեև պատժամիջոցների խստացման օգտին ելույթ ունենալ Գերմանիայի կոալիցիոն կառավարության անունից, որի կազմում ընդգրկված է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, բարդ է, առավել ևս` եվրոպական մակարդակով, այնուամենայնիվ, դժգոհությունը ռուսների հանդեպ կուտակվել է», - գրում է գերմանական պարբերականը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



