Քերրի. Լոզանում համառորեն աշխատում են Հալեպում իրավիճակի կարգավորման ուղղությամբ
INTERNATIONAL NEWSԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Սիրիայի հարցով բազմակողմանի հանդիպման մասնակիցները համառորեն աշխատում են Հալեպում իրավիճակի կարգավորման ուղղությամբ:
Նախարարական մակարդակով հանդիպմանը ներկա լրագրողներից մեկը հարցրել է, թե ինչ կարող են նրանք ասել հալեպցիներին: «Մենք համառորեն աշխատում ենք»,- ասել է Քերրին:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հանդիպումը շարունակվում է արդեն 3 ժամ:
Բանակցություններին մասնակցում են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, ՄԱԿ՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան եւ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Իրանի, Կատարի, Հորդանանի, Եգիպտոսի, Իրաքի արտգործնախարարները:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



