Yerevan, 24.March.2026,
00
:
00
BREAKING


Ինչու՞ է առաջանում գլխացավ՝ քաղցի պատճառով. ընդունե՞լ արդյոք դեղորայք

PHOTO

Քաղցած գլխացավեր- նախանշան, որ ուղեղի նորմալ աշխատանքի համար չկա գլյուկոզայի և այլ սննդարար նյութերի անհրաժեշտ քանակ:

Բժշկությանը հայտնի են գլխացավի բազմաթիվ պատճառներ: Այն կարող է լինել միգրենի ախտանիշ, առաջանալ հարբուխի, զարկերակային հիպերտոնիայի, գլխի վնասվածքների, զգացմունքային գերլարվածության և այլ պատճառներով: Սովորաբար, մարդը տեղյակ է լինում կամ գլխի է ընկնում, թե ինչ պատճառով է իր մոտ գլխացավ առաջանում, սակայն կա գլխացավի առաջացման ևս մեկ, մեծ տարածում ունեցող պատճառ, որն այնքան էլ ակնհայտ կարող է չլինել. Քաղցը:

Այն մարդիկ, ովքեր հետևում են դիետայի կամ ինչ-ինչ պատճառներով չեն կարող են ժամանակին սնվել, հաճախ են գանգատվում գլխացավի խնդրից:

Ինչու՞ է քաղցից առաջանում գլխացավ, և ինչպես ճիշտ բուժել

Ինչպես ախտորոշել «քաղցած» գլխացավ

Ցավի այս տեսակն ունի հետևյալ առանձնահատկությունները՝

  • Ցավն ունի ցածր կամ միջին հաճախականություն
  • Ցավի կենտրոնը գտնվում է ճակատի շրջանում, այնուհետև տարածվում է գլխի ամբողջ վերևի հատվածում
  • Ցավը համաչափ է, անընդհատ՝ առանց պուլսացիայի
 
Եթե գլուխը սկսում է ցավել քաղցած ժամանակ և սննդակարգի կարգավորումից հետո՝ 3 օրվա ընթացքում դադարում է , ապա սա «քաղցած» գլխացավի ակնհայտ ախտանիշ է: Ոմանց մոտ գլխացավ է սկսվում, եթե չեն սնվել 16 ժամ և ավելի, ոմանց դեպքում՝ 5-6 ժամ առանց սննդի անցկացնելը կարող է տհաճ զգացողությունների պատճառ դառնալ: Գլխացավը հաճախ ուղեկցվում է թուլության զգացողությամբ:

 

Ինչու՞ է քաղցի պատճառով գլխացավ առաջանում

Գլխուղեղին՝ աշխատանքի համար գլյուկոզա է անհրաժեշտ: Եթե օրգանիզմում առկա է սննդի պակաս՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակն ընկնում է: Ի տարբերություն մարդու օրգանիզմի այլ բջիջների, ուղեղը չի  կարողանում օգտագործել ածխաջրային պաշարները և մշտապես կարիք ունի այդ նյութերով սնուցման: Հակառակ դեպքում գլխուղեղը քաղցին արձագանքում է ուշադրության անկմամբ, նյարդայինությամբ, հոգնածությամբ և գլխացավով:

«Քաղցած» գլխացավերի առաջացման այլ գործոն է նաև մագնիումի դեֆիցիտը և սննդակարգում ածխաջրերի օգտագործման բացառումը: Սերոտոնինի պակասը ևս կարող է դառնալ գլխացավի պատճառ:

Այսօրինակ գլխացավերի առաջացման այլ պատճառներ ևս գոյություն ունեն:  Օրինակ՝ ուղեղի շրջանում հիմոթալամուսի ուժգնացված աշխատանքի հետևանք:

Ինչպե՞ս ազատվել ցավից

Թվում է, թե պատասխանն ակնհայտ է. «Քաղցած» գլխացավը պետք է բուժել սնունդ ընդունելով:

Սակայն ոչ բոլոր մթերքները կարող են ապահովել ցանկալի արդյունք:

Խորհուրդ չի տրվում հագեցնել քաղցը շոկոլադի, պինդ պանրի, մսային կիսաֆաբրիկատների  միջոցով: Այս դեպքում Ձեզ արդյունավետ կերպով կօգնի սպիտակուցային, ավելի հստակ՝ մսային կերակուրները: Դրանք երկար ժամանակով կհագեցնեն քաղցը: Ավելի նպատակահարմար է միսը համադրել բանջարեղենային խավարտի հետ: Ինչպես նաև կարելի է ուտել ձկնամթերք, հացահատիկային շիլաներ, ամբողջական ցորենից պատրաստված հաց, կաթնային և կաթնաթթվային մթերթներ: Դրական արդյունքը կամրապնդեն մագնիումով հարուստ մթերքները՝ լոբազգիներ, ընկուզեղեն, կանաչ բանջարեղեն:

Եթե Դուք հետևում եք դիետայի և այդ ընթացքում ունենում եք «քաղցած» գլխացավեր՝ պարզ է, որ տվյալ սննդակարգը համապատասխան չէ Ձեր օրգանիզմին:

Քաղցած չլինելու և նմանատիպ գլխացավերը կանխարգելելու համար օրվա ընթացքում պետք է սնվել 4-5 անգամ՝ փոքր չափաբաժիններով:

Պե՞տք է արդյոք դեղորայք ընդունել

Եթե արդեն քաղցած չեք, սակայն գլուխը շարունակում է ցավել՝ կարելի է ընդունել ցավազրկող հաբեր՝ պարացետամոլի կամ մետամիզոլի հիմքով:

Իսկ ահա սպազմոլիտիկ դեղորայքը չի օգնի: Դրանց գործառույթն է լայնացնել ուղեղի անոթները սպազմի ժամանակ, սակայն դա որևէ առնչություն չունի քաղցի զգացողության հետ:  Չի կարելի կիրառել նաև ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցներ: Դատարկ ստամոքսի դեպքում, դրանք կարող են առաջացնել ընդհուպ ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոց:

Եթե ախտանիշները կրկնվում են և Ձեզ լուրջ անհանգստություն են պատճառում՝ այցը բժշկին լավագույն տարբերակն է:

Աղբյուրը՝ Doctors.am
IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving Day