Եղանակը Հայաստանում
SOCIETYՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 17-19-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում սպասվում են տեղումներ ձյան տեսքով: Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզեր և Արցախ խորհուրդ ենք տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Հանրապետության տարածքում՝
Հոկտեմբերի 16-ին, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-19-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում տեղումները սպասվում են ձյան տեսքով: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-18-ը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 15-20 աստիճանով: Հոկտեմբերի 20-ի ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով:

Երևանում՝
Հոկտեմբերի 16-ին, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-19-ին սպասվում է թույլ անձրև:

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



