Սիրիացի ապստամբները ԴԱԻՇ-ից ազատագրել են Դաբիքը
INTERNATIONAL NEWSԹուրքիայից աջակցություն ստացող սիրիացի ապստամբների խումբը Սիրիայի հյուսիսում գրավել է Դաբիք քաղաքը՝ ազատագրելով այն ԴԱԻՇ-ի զինյալներից: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ ապստամբները գրավել են նաև Դաբիքից ոչ հեռու գտնվող Սորան գյուղը: Այս մասին տեղեկացրել է Մարդու իրավունքների հարցերով սիրիական դիտորդական կենտրոնը:
Դաբիքը ԴԱԻՇ-ի համար կարևորագույն քարոզչական քաղաք է: Իսլամի Մուհամեդ մարգարեի պատգամի համաձայն՝ Դաբիքը պետք է դառնա քրիստոնյաների ապոկալիպսիսի համանման վայրը: Բացի դրանից, «Դաբիք» անվանումն է կրում խմբավորման էլեկտրոնային ամսագիրը, որի օգնությամբ նրանք համացանցում իրականացնում են հավաքագրում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



