Ռուսաստանը և Հնդկաստանը գիտության և տեխնոլոգիաների բնագավառներում համատեղ հանձնաժողով կստեղծեն
INTERNATIONAL NEWSՀնդկաստանը և Ռուսաստանը գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համատեղ հանձնաժողով կստեղծեն: Այս մասին հայտնել է փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Gazeta.Ru-ին:
Ըստ Ռոգոզինի` Ռուսաստանի և Հնդկաստանի համագործակցությունը նոր տեխնոլոգիաների յուրացման հարցում եզակի նշանակություն ունի: Փոխվարչապետը ասել է, որ ինքն անձամբ կգլխավորի ռուս-հնդկական կոմիտեի ռուսական կողմը:
Հնդկաստանի կողմը կներկայացնի երկրի պաշտպանության նախարար Մանոհար Պարրիկարը:
«Մենք կարող ենք շատ բան անել միասին, այդ թվում` տիեզերքում, տիեզերական տարածության, տիեզերական արդյունաբերության մեջ», - ասել է Ռոգոզինը:
Փոխվարչապետը նշել է, որ Ռուսաստանի և Հնդկաստանի համագործակցությունը ենթադրում է տեխնոլոգիաների, նաև տեղեկատվություն փոխադարձ փոխանակում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



