«Չելսի»-ի ֆուտբոլիստները գիտեն, թե ինչ է ուզում Կոնտեն. Ազար
SPORTԼոնդոնի «Չելսի»-ի և Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Էդեն Ազարը խոսել է Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Լեսթեր»-ի նկատմամբ տոնած հաղթանակի մասին:
«Այժմ մենք գոհ ենք մեր գրանցած արդյունքից: Իրոք, կարողացանք հիանալի հանդիպում անցկացնել և 3 միավոր վաստակել դժվար մրցակցի հետ խաղում:
Ուրախ եմ, որ կարողացա դառնալ գոլի հեղինակ: Հարձակվողի համար գոլեր խփելը միշտ կարևոր է:
Մենք գիտենք, թե ինչ է ուզում Կոնտեն և անում ենք ամեն ինչ, որպեսզի արդարացնենք մարզչի սպասելիքները», – ասել է Ազարը:
Նշենք, որ «Չելսի»-ն հաղթանակի է հասել «Լեսթեր»-ի նկատմամբ 3:0 հաշվով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



