Դիարբեքիրի գյուղերում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել
INTERNATIONAL NEWSԴիարբեքիրի 15 գյուղում, որոնց թվում են Լիջեն, Հազրոն և Քոջաքյոյը, հայտարարվել է փողոց դուրս գալու արգելք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Արգելքի հայտարարությունը տեղի իշխանությունները պայմանավորել են Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ գործողություններ իրականացնելու անհրաժեշտությամբ: 15 գյուղերի բնակիչների համար փողոց դուրս գալու արգելքն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 17-ից` տեղի ժամանակով 05.00-ից և կշարունակվի մինչև հաջորդ հրահանգը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



