Որպեսզի նախանձեն․ «Սիստեմա» ԲՖԿ-ի փոխտնօրենը 60 միլիոն է ծախսել (լուսանկարներ, տեսանյութ)
PHOTOԻնստագրամում «Սիստեմա» ԲՖԿ-ի փոխտնօրեն Լեոնիդ Մոնոսովի 25-ամյա դստեր լուսանկարները նշում են «Որպեսզի նախանձեն» հեշթեգով։ Ալինա Մոնոսովան ամուսնացել է «Պրոֆեսիոնալ եւ ապրանքային ավտոմատներ» ընկերության տիրոջ որդու՝ Պավել Կալտուրինի հետ։ Շքեղ հարսանիքի վրա ծախսվել է 60 միլիոն ռուբլի՝ դեռ չհաշված շոու-բիզնեսի ներկայացուցիչների հոնորարները։
Հարսանիքը 3 օր է տեւել, մոտ 200 հյուր է ներկա գտնվել արարողությանը։ Հարսանեկան սրահը տիեզերքի նման է ձեւավորված եղել, անգամ հարսանեկան տորթն է մոլորակների տեսքով եղել։ Հարսանիքին ներկա են եղել ռուսական շոու-բիզնեսի աստղերը, ելույթ են ունեցել անգամ «Լենինգրադ» խմբի անդամները, ովքեր, մեղմ ասած, ոչ պատշաճ բառապաշարով իրենց երգերն են կատարել։
Հատուկ հարսանեկան արարողության համար երգչուհի Պոլինա Գագարինան Եվրատեսիլին ներկայացրած իր A million voices երգը թարգմանել է ռուսերեն լեզվով։ Հարսն ու փեսան ողջ երեկոյի ընթացքում ուրախ պարել են։
Պատրաստեց Past.am-ը: