Ереван, 19.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


110 տարի անց Ադրբեջանի նպատակները նույնն են՝ վերացնել հայկական գոյությունը

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի և «Ազգային» պատմամշակութային ՀԿ-ի համատեղ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ.

 

2025 թվականի ապրիլի 24-ին մենք կանգնած ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նախաշեմին՝ որպես ոչ միայն հիշատակի և խոնարհման օր, այլև որպես խարազանող ու դատապարտող հիշեցում` մարդկության դեմ իրականացված ոճրագործության մասին։Մեկուկես միլիոն անմեղ հայերի` պետականորեն կազմակերպված բնաջնջման այս տարելիցը մեզ պարտադրում է միևնույն հարցը կրկին ու կրկին՝ ինչու՞ մինչ այսօր արդարությունը մնում է կույր, իսկ ոճրագործները՝ ազատ ու գազանաբարո։

1915-1923 թվականներին Օսմանյան, այնուհետև Հանրապետական Թուրքիան ոչ միայն ոչնչացրեց մի ամբողջ ժողովուրդ, այլ փորձեց ջնջել նրա Հիշողությունն ու ինքնությունը։ Ավերվեցին եկեղեցիներ, վանքեր, դպրոցներ, հազարավոր ձեռագիր մատյաններ, գողացվեցին ու ոչնչացվեցին մշակութային արժեքներ՝ այդ ամենը նպատակ ունենալով ջնջել հայկական անունը Հայկական լեռնաշխարհից։ Սա ոչ թե միայն ցեղասպանություն էր, այլ քաղաքակրթական հանցագործություն։

Սակայն ամենասարսափելին այն է, որ այս ոճիրը ոչ միայն երբեք պատշաճ դատապարտում չստացավ, այլ նաև դարձավ նախադեպ նոր ցեղասպանությունների և զանգվածային բռնությունների համար, որի արձագանքները դրսևորվեցին նաև 20-րդ դարի վերջին` աշխարհի տարբեր տարածաշրջաններում` Սիրիա, Դարֆուր, Կամբոջա, Ռուանդա…և շարունակվում է 21-րդ դարում։ Ցեղասպանության ժառանգությունը շարունակվեց և խորացավ «Ադրբեջանի» կողմից՝ թուրքական ցեղասպան քաղաքականության պատվերով կատարելու ցինիկ պատրաստակամությամբ։

Մենք չենք մոռացել, չենք մոռանալու, և չենք լռելու՝

1918 թ. Բաքվի հայերի կոտորածը,

1920 թ. Շուշիի ջարդը,

1988 թ. Սումգայիթում և Գանձակում հայերի դաժան սպանությունները,

1990 թ. Բաքվի վերջին կոտորածը,

1991-1992 թթ. «Օղակ» ահաբեկչական գործողությունը,

1992 թ. Մարաղայի կոտորածը,

Գուրգեն Մարգարյանի դաժանաբար մարդասպանության հերոսացումը Բուդապեշտում, երբ մարդանման հրեշը նախապես պատրաստված ու կանխամտածված ` կացնի 16 հարվածով սպանել էր քնած հայ սպային,

2016 և 2020 թթ. պատերազմական հանցագործությունները Արցախի դեմ,

2022-2023 թթ. Արցախի շրջափակումը, էթնիկ զտումն ու բռնազավթումը,

և մինչ օրս շարունակվող մշակութային ցեղասպանությունը։

Այս ամենը հնարավոր դարձավ միայն միջազգային անտարբերության, երկակի ստանդարտների ու լուռ մեղսակցության պայմաններում։

Այսօր՝ հարյուր տասը տարի անց, նույն մեթոդները, նույն ատելությունը, նույն նպատակները՝ վերացնել հայկական գոյությունը, իրականանում են արդեն Ադրբեջանի կողմից՝ Եվրոպայի և արևմտյան «մարդասիրական արժեքների» լուռ դիտակտիվությամբ։

Արդյո՞ք միջազգային հանրությունն այսքանից հետո դեռ իրավունք ունի խոսել մարդու իրավունքներից, եթե չի կարողանում ճանաչել ու պատժել մեկ դար շարունակվող ցեղասպանությունը։ Արդյո՞ք քաղաքակրթություն է այն, որը չի կարող կանգնեցնել պատմության կրկնությունը։

2023 թվականի սեպտեմբերի «Ադրբեջանի» հարձակումը և Արցախի բռնազավթումը՝ ուղեկցված 150,000 արցախահայերի բռնի տեղահանությամբ, մարդկության հանդեպ նորագույն հանցագործություն էր, որի միակ պատասխանը դարձյալ լռությունն էր։ Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող համակարգված վանդալիզմը, խաչքարերի, եկեղեցիների, գերեզմանոցների ոչնչացումը, պատմության կեղծումը բնութագրվում են որպես շարունակվող մշակութային ցեղասպանություն՝ այդ ամենը իրականացվում է պետական քաղաքականության մակարդակով, Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության ուղիղ հրահանգով։

Այսօր մենք չենք հիշատակում միայն զոհերին, մենք մեղադրում ենք՝

Թուրքիային՝ ցեղասպանության կազմակերպման և մերժման,

«Ադրբեջանին»՝ շարունակական էթնիկ զտումների ու մշակութային ոչնչացման համար,

և միջազգային հանրությանը՝ համակերպման, լռության ու արդարության բացակայության համար։

Մենք չենք խնդրում, մենք պահանջում ենք․

Ցեղասպանության լիարժեք ճանաչում և դատապարտում,

Մշակութային ցեղասպանության փաստերի միջազգային գնահատում և արձագանք,

Պատժամիջոցներ ոճրագործ պետությունների նկատմամբ,

Զրկված ժողովրդի՝ Արցախի հայության իրավունքների պաշտպանություն,

Հայկական մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային մեխանիզմների ներգրավում։

Հիշում ենք՝ դատապարտելու համար։

Պահանջում ենք՝ անարդարությունը վերացնելու և մարդկության դեմ գործադրված ոճիրների` ցեղասպանության հետագա շարունակականության դեմ պայքարելու և կանխարգելելու համար։

Պաշտպանում ենք՝ ապագայի համար։

Հետևեք մեզ՝ այստեղ

С азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами» Макрон заявил, что Европа должна быть готова к прямым переговорам с РоссиейПоведение властей Армении демонстрирует, что Пашинян вышел за рамки закона: Роберт АмстердамНапряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Что не простили губернатору Ширака? «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяцПутин: Такой армии, как у России, нет ни у одной страны в мире"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Добро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять летЕзидская община празднует Святую Пасху. представитель общины, член партии «Всеармянский фронт» Зита ХалитовФрида Кало побила рекорд: Ее автопортрет продан за $54,7 млн, став самой дорогой картиной женщины-художницы Избранный президент Чили намерен жить в историческом президентском дворцеТысячи словаков по всей стране вышли на протесты против правительства ФицоЗавершено следствие по делу об убийстве трехлетнего ТигранаИсторик: Армяно-китайские отношения претерпели качественную трансформацию Венгрия заблокировала ежегодное заявление ЕС о расширении, касающееся Украины«Путешествие к каменным памятникам и древним винам»Эдмонд Худоян и Андрей Пегливанян – призеры чемпионата мира по боксу в ДубаеЕвропейцам нечего здесь шуметь: Лукашенко заявил, что мир в Украине зависит от Трампа и СШАЕвразийский выбор Армении Самое широкое покрытие 5G, запуск Uplay и внедрение Cerillion: Ucom подводит итоги 2025 года Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»«Дорожная карта» отстранения Пашиняна, по словам Эдмона Марукяна: «Паст»Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»Самвела Шахраманяна снова вызвали на допросЛиванские армяне строят в Ереване «ливанскую деревню»Треугольник Тегеран–Москва–Ереван: новая интеграции в Евразии Армянские фильмы среди номинантов на «Золотой глобус»Экскурсия в дом-музей Перча Прошяна в Аштараке: школьники прикоснулись к культурному наследию писателяАрмянские шахматисты победили на Kazakhstan Chess Cup 2025 в АлматыИтальянский городок в Тоскане платит $30 000 за переезд — с одним условиемПашинян: Новый Свод церковных правил должен содержать правила добропорядочности для священнослужителей Состоялся закрытый показ фильма «13 секунд»Российский агроэкспорт в ЕАЭС превысил $6 млрд, Армения замыкает списокАдвокат: Ваагн Чахалян содержится в нечеловеческих условияхКитай стремится к лидерству на рынке золота, приобретя бразильские месторожденияОт реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по Украине