Ռոնալդուն կարող է հեռանալ «Ռեալ»-ից
СПОРТՊորտուգալիայի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է լքելու «արքայական» ակումբը` Կառլո Անչելոտիի հեռանալու պատճառով:
Հարձակվողի հնարավոր հեռանալու պատճառը ոչ միայն Անչելոտիի հեռանալն է, այլև կան ուրիշ պատճառներ ևս: Ֆուտբոլիստին դուր չի եկել, թե ինչպես է Ֆլորետինո Պերեսը վարվել Անչելոտիի հետ: Իսկ ահա Պերեսի և Ռոնալդույի փոխհարաբերությունները ջերմիկ չես անվանի: Ռոնալդուին դուր չի գալիս նաև ակումբի ղեկավարություն ջերմ վերաբերմունքը «Ռեալ»-ի մյուս ֆուտբոլիստի` Գարեթ Բեյլի նկատմամբ: Լուրեր են պտտվում, որ Ռոնալդուի սրտով չէ Ռաֆայել Բենիտեսի գլխավորությամբ աշխատելը:
Այս մասին գրում է իսպանական մամուլը:
Ռոնալդուի պայմանագիրը «Ռեալ»-ի հետ ավարտվում է 2018 թվականին: Եվ նրա ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական «ՊՍԺ»-ն: