Ереван, 11.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Անվան հարցում ես ու ամուսինս համակարծիք եղանք. Երգչուհի Նելլին հղիության վերջին ամսում է

ЛАЙФ

Life.panorama.am
-ը գրում է.
 
 
Երգչուհի Նելլիի ծննդաբերությանը հաշված օրեր են մնացել, իր խոսքով` արդեն ամեն  օր է սպասում բալիկի ծնվելուն, քանի որ հղիության վերջին` 9-րդ ամսում է գտնվում:
 
Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին կիսվել է զգացողություններով, ինչպես նաեւ պատմել ընտանեկան անցուդարձից:
 
«Ոչ միայն ինձ, այլեւ ողջ ընտանիքիս համար շատ սպասված է երկրորդ աղջկաս ծնունդը: Մենք երեխաներ շատ ենք սիրում, բացի այդ առաջնեկիս ծնունդից չորս տարի է անցել ու ես էլ, ամուսինս էլ շատ էինք ուզում կրկին ծնողներ դառնանք: Միաժամանակ` չեմ կարող չնկատել, որ ամենաշատը մեր փոքրիկին սպասում է աղջիկս` Անուլը, ով երազում է ամբողջ օրը քույրիկի հետ խաղալու մասին, նա ամեն վայրկյան կարող է գալ ու համբուրել փորիկս: Հիմա, երբ տեսնում ենք Անուլի անհամբերությունը, կարծես թե մենք էլ արդեն շտապում ենք հենց Անուլի համար»,- պատմեց Նելլին, իսկ հարցին, թե երկու երեխաների մայր լինելու հաճելի հոգսերից չի վախենում արդյոք, պատասխանեց.
 
«Իհարկե, գիտեմ, թե ինձ ինչ է սպասվում առաջիկայում, բայց երբեւէ, անգամ առաջնեկիս ժամանակ չեմ վախեցել այդ առումով, քանի որ կողքիս ունեմ հրաշալի մայր, ով ամեն հարցում օգնում է, էլ չասեմ, որ ես ու ամուսինս երբեք տարբերություն չենք դրել, թե ով է երեխային պահելու: Այս հարցում բախտս բերել է, հետեւաբար շատ մամաներին հատուկ դեպրեսիան ինձ չի սպառնում»:
 
Նելլին ավագ դստեր հետ միասին վաղուց գնել է փոքրիկի խնամքի հետ կապված իրերը, այս առումով, սակայն, երգչուհին «վախեր» ունի.
 
«Քանի որ սեռը վաղուց գիտեինք, հետեւաբար գնումներն էլ վաղուց ենք սկսել: Ամեն ինչ ես ու Անուլս ենք ընտրել, սակայն փորիկիս կառուսցվածքը շատերին շփոթության մեջ է գցում` բոլորը կարծում են, որ տղա եմ ունենալու: Հիմա, թեեւ բժիշկները հաստատ ասում են աղջիկ է, միեւնույն է, մտածում եմ տղա լինելու դեպքում ի՞նչ եմ անելու այդքան վարդագույն զգեստներն ու բանտերը. Չէ, ես հաստատ ի վիճակի չեմ մի ամբողջ պահարան փոխելու»,- ծիծաղելով նկատեց Նելլին: 
 
Անդրադառնալով անվան ընտրությանը` երգչուհին նշեց, որ իրենց ընտանիքում վաղուց են կայացրել այդ որոշումը.
 
«Անվան հարցում ես ու ամուսինս համակարծիք եղանք եւ անգամ շատ չքննարկեցինք: Մեր երկրորդ աղջիկը կկրի Սառա անունը: Կարծում եմ` շատ գեղեցիկ ու ամենակարեւորը աստվածաշնչյան անուն է. ուրախ եմ, որ աղջիկս կկրի ուժեղ ու օրհնված կնոջ անուն: Միշտ ասել եմ` մեր կյանքում Աստված շատ ուղղորդական է ու մեզ համար այս կարեւոր հարցում էլ որոշեցինք, որ պատահական անուն չընտրենք»,- նշեց նա:
 
Խոսելով, թե իր ու ամուսնու բնավորության ո՞ր գծերը կցանկանա փոքրիկը ժառանգի, երջանիկ մայրիկը ընդգծեց.
 
«Իհարկե, կցանկանամ, որ աղջիկս ինձ էլ նման լինի, բայց առավել շատ կցանկանամ ամուսնուս նման լինի, քանի որ նա շատ լավ բնավորություն ունի: Միաժամանակ` ավագ աղջկաս փորձից հասկացա, որ ինչքան էլ երեխան նմանություններ է ունենում ծնողներին, միեւնույն է, նա անհատ է, ով ունի իր եսն ու բնավորությունը, եւ անգամ բնավորության այնպիսի գծեր  կարող է ցուցաբերել, որ մենք էլ զարմանանք: Աստված ամեն մեկին մի ձեւ է ստեղծում, իսկ մենք միայն մեր բալիկներին կփորձենք լավ դաստիարակություն տալ: Ինչ վերաբերում է իմ ցանկությանը` կուզեմ աղջիկս շատ մեծ սիրով օժտված լինի, սիրտ ու ջերմություն ունենա ներսում, որովհետեւ եթե սեր ես ունենում մեջդ, ուրեմն ամենակարողն ու ամենաներողն ես: Օրինակ` մեծ աղջիկս հենց այդպիսին է, նա կապվում է մարդկանց, կարոտում, սեր տալիս ու սեր ընդունում, ինչից կարեւոր բան ինձ համար չկա: Ուրախ եմ, որ մեր ընտանիքում բոլորն էլ օժտված են այդ հատկությամբ»:
 
Իսկ վերջում մեր հարցին, թե ինչպե՞ս են պատկերացնում տան նոր անդամի գոյությունը, քանի որ չորս տարի է, ինչ սովոր են մեկ երեխա ունենալուն, Նելլին ժպիտով նշեց.
 
«Իմ ընտանիքում մենք երեք քույր ենք ու միշտ մտածել եմ, թե ինչպես են ծնողները հավասարաչափ սիրում երեխաներին, բայց հիմա հասկանում եմ, որ դա հնարավոր է: Չգիտեմ, թե դա ինչի արդյունք է` ծնողական բնազդի՞, Աստծո տված բնությա՞ն, բայց մի բան հաստատ է, դա քո մեջ մեխանիկորեն է կատարվում: Մենք արդեն հիմա էլ մի բան փոքրիկին գնելիս, ուզում ենք Անուլին էլ գնել կամ հակառակը: Եթե երեխան սիրո պտուղ է, եթե նա լավ ու սիրով լի ընտանիքում է ծնվել, ուրեմն այս առումով հավասարաչափությունն ու վերաբերմունքը մեխանիկորեն իր տեղն է ընկնում»:
 
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան
 
Великая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG