Վթար Վարդանանց-Նար-Դոս փողոցների խաչմերուկում
ОБЩЕСТВОՍեպտեմբերի 7-ին, ժամը 05.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Վարդանանց-Նար-Դոս փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. մեքենան բախվել է գազատար խողովակին, որից առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 34 TZ 177 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Դ. Շ.) հարվածել է մայթեզրի արգելապատնեշին, դուրս եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել գազատար խողովակին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենան հոսանքազրկվել է տեղի ուժերով:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



