Չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ սպիներ են այս մարդկանց մարմինների վրա. շոկային լուսանկարներ (16+)
ФОТОEntertrain.1in.am-ը գրում է.
Ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ, բայց Նեպալի Հոկսե գյուղի բնակիչները այնքան աղքատ են, որ ծայրը ծայրին հասցնելու համար ստիպված վաճառում են իրենց սեփական օրգանները:
Սա այնքան տարածված է այնտեղ, որ այդ վայրը ստացել է «Երիկամների հովիտ» անունը:
Օրգանի վաճառքով զբաղվող բրոքերները պարբերաբար այցելում են գյուղ և նրա շրջակայքը` կարիքավոր մարդկանց համոզելու՝ հրաժարվել իրենց առողջ երիկամներից:
Այս գործակալները հռչակված են անմեղ գյուղացիներին խաբելու հմտությամբ`նրանց վիրահատության տանելով Հարավային Հնդկաստան:
Նրանք ամեն տեսակ հեքիաթներ են հորինում` աղքատ գյուղացիներին ասելով, որ մարդկանց ապրելու համար անհրաժեշտ է միայն մեկ երիկամ, կամ որ օրգանը հանելուց հետո նորից աճում է:
Այդ հատուկ հնարքը օգտագործելով՝ նրանք հիմարացրել են նաև չորս երեխաների մայր Գիթաին, ով իր երիկամը վաճառել է ընդամենը 2000 դոլարով:
«Տասը տարի շարունակ մարդիկ գալիս էին մեր գյուղ` փորձելով մեզ համոզել վաճառել մեր երիկամները, բայց ես միշտ ասում էի՝ ոչ»,- ասում է Գիթան:
Բայց նրա ընտանիքի մեծացմանը զուգընթաց, երեխաներին տնով ապահովելու նրա ցանկությունը ևս մեծացավ:
«Ես միշտ ցանկանում էի ունենալ իմ սեփական տունը և հողակտորը, և ավելի շատ երեխաներ, ես իրոք դրա կարիքը ունեի»: