Աբխազիայում ահաբեկչություն իրականացրած անձը Ռոստովի բնակիչ է եղել
МЕЖДУНАРОДНОЕԱբխազիայի պետական հեռուստառադիոընկերության տարածքում ահաբեկչություն իրականացրած տղամարդը Ռոստովի մարզի բնակիչ է եղել։ Այս մասին հայտարարել է Աբխազիայի անվտանգության խորհրդի քարտուղար Մուհամմեդ Քիլբան, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Այսօր Աբխազիայի պետական հեռուստառադիոընկերության տարածքում զոհված տղամարդը Աբխազիայի քաղաքացի չէ։ Պարզվել է, որ նա ՌԴ Ռոստովի մարզի բնակիչ է»,– ասել է նա։
Նրա խոսքով՝ տղամարդն Աբխազիա էր ժամանել հոկտեմբերի 2-ին, իսկ ահաբեկչությունն ուղղված է եղել կոնկրետ աբխազ քաղաքական գործչի դեմ։ Այս պահին պարզվում է Ռուսաստանի հետ նրա հնարավոր կապը։
Հիշեցնենք, որ անհայտ տղամարդը հոկտեմբերի 17-ի առավոտյան ռումբ էր պայթեցրել Աբխազիայ պետական հեռուստառադիոընկերության շենքի մոտ։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



