«Հասկացա, որ ինքը հենց այն մարդն է, ով, ուզում եմ, որ լինի իմ կինը». «Վիտամին ակումբի» Բոնին` իր անցյալի, ամուսնանալու ու ընտանիք կազմելու մասին
ЛАЙФԳանգրահեր ու փոքրամարմին տղան կարծես առանձնահատուկ ընդգծված տվյալներ չուներ միանգամից սիրված ու հայտնի նախագծերում ընդգրկվելու և կարճ ժամանակահատվածում խոշոր պլանի դերեր ստանալու համար: Նրան ընդունեցին «32 ատամ», այնուհետ՝ «Մեր բակը» հեռուստասերիալ, որտեղ խուճուճների պատճառով հենց Բոնի անունն էլ տվեցին: Ամենևին էլ զարմանալի չէ, թե ինչու Վահեին ավելի շատ որպես Բոնի գիտեն:
Բոնին այսօր մեծացել է և այդքան էլ չի երևում հեռուստաէկրաններին: Այսօր Past.am-ը Ձեզ է ներկայացնում դերասան-հումորիստի կյանքի որոշ մանրամասներ:
Քչերը գիտեն, որ Բոնին՝ Վահե Բեգլարյանը, արդեն 22 տարեկան երիտասարդ է: Չնայած նրան, որ Բոնին արտաքինից բավական փոքր է երևում, այդ հանգամանքը դերասանին չի անհանգստացնում. «Դե, ավելի լավ, որովհետև 70-80 տարեկանում 50 տարեկան կերևամ, պլյուս ա, էլի…»:
Վահեն սովորել և ավարտել է Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27, այնուհետև Խարբերդի թիվ 1-ին դպրոցը: Սովորել է նաև Աշոտ Ղազարյանի հիմնադրած Խոսքի, ծիծաղի և հումորի դպրոց-ստուդիայում, միաժամանակ հաճախել կրկես: Կյանքը այնպես է դասավորվում, որ Վահեն հայտնվում է «32 ատամ» ակումբում, և հենց այդտեղից էլ սկսվում է վառվել Վահեի աստղը:
«Կարծում եմ` տարբերվող էի, ոչ թե իմ հումորն էր շատ լավը, այլ իմ կերպարը տարբերվող էր, նկատի ունեմ իմ խաղը, միմիկաները, երբ ինչ-որ կերպար էին առաջարկում, որ խաղայի, տարբերություն կար, իրենք էլ դա նկատում էին, այդպես որոշեցին ընտրել ինձ: Նաև կարծում եմ` ընտրեցին, որովհետև կարողանում էի սցենար գրել ու դա էլ է շատ կարևոր»,- հարցազրույցներից մեկի ժամանակ անկեղծացել է Վահեն:
Այժմ դերասանին այդքան էլ չենք նկատում հեռուստանախագծերում:
«Հիմա աշխատում ենք Stand up-ի վրա, 6 տղաներով դրա ուղղությամբ ենք աշխատում»:
Գաղտնիք չէ, որ Բոնին ժամանակին ընկերություն էր անում Մագա անունով մի աղջկա հետ, սակայն տևական ժամանակ է՝ նրանք բաժանվել են. «Այո´, շատ վաղուց ենք բաժանվել, արդեն երկու տարի կլինի, եթե ոչ ավելի: Հիմա ունեմ ընկերուհի, Մոսկվայում է ապրում, արդեն մեկ տարի է` ընկերություն ենք անում: Մասնագիտությամբ մենեջեր է, շատ տարբեր ենք: Շատ է պատահել, որ իմ հետ շփվել են նրա համար, որ ես հայտնի եմ, սակայն նա ուրիշ էր, ես հասկացա, որ նա շփվում է Վահեի, այլ ոչ թե Բոնիի հետ: Դա շատ բան է փոխում. հասկանալ ու գիտակցել, որ կա մեկը, ում համար էական չէ, թե դու ով ես՝ ճանաչվա՞ծ ես, թե՞ սովորական մարդ ...»,- ասում է Բոնին:
Պատրաստեց Past.am-ը: