10 արտահայտություններ, որոնք կկործանեն ընկերությունը
ФОТОՄենք բոլորս էլ գիտենք, որ խոսքով մարդուն ավելի հեշտ է ցավեցնելը, սակայն մենք միևնույն է երբեմն մեր ընկերներին ասում ենք այնպիսի բաներ, որոնց համար հետո զղջում ենք:
Past.am-ը այսօր ձեզ հետ կկիսվի այն արտահայտություններով, որոնք կարող են վիրավորել մեր ընկերներին: Սակայն մենք նաև գիտենք, թե ինչ արտահայտություներով կարելի է փոխարինել դրանք:
Մի՛ ասեք – Դու երբեք ինձ ուշադիր չես լսում:
Ասեք – Ես ցանկանում եմ, որ մենք միմյանց ավելի ուշադիր լսենք:
Մի՛ ասեք – Դու այս աշխարհից չես:
Ասեք – Դու գիտես, թե ինչպես պետք է ինձ զարմացնել:
Մի՛ ասեք – Ւնչպե՞ս կարելի է չհասկանալ այդ տարրական բանը:
Ասեք – Եթե դա անհասկանալի է, կարող եմ բացատրել:
Մի՛ ասեք – Ու երկա՞ր ենք քննարկելու այդ նույն թեման:
Ասեք – Միգուցե այդ թեման մի փոքր անց քննարկենք: Արի հիմա զրուցենք մեկ այլ բանից:
Մի՛ ասեք – Հերիք է բողոքես: Սրանից ավելի վատ կարող էր լինել: Օրինակ՝ ինձ հետ եղել է:
Ասեք – Ցավում եմ, որ հիմա քեզ մոտ դժվար շրջան է:
Մի՛ ասեք – Դու ուղղակի խնդիրներ ես ստեղծում ինքդ քեզ համար:
Ասեք – Ես դրա մեջ խնդիր չեմ տեսնում, սակայն կօգնեմ քեզ:
Մի՛ ասեք – Դու քեզ երեխայի նման ես պահում:
Ասեք – Ինձ անհանգստացնում է այն փաստը, որ դու խելամիտ չես վարվում:
Մի՛ ասեք – Դու հիմարություն ես դուրս տալիս
Ասեք – Ես չեմ հասկանում, թե ինչ ես ցանկանում ասել:
Մի՛ ասեք – Դու ինձ միշտ կոպտում ես: Ինչքա՞ն կարելի է:
Ասեք – Ինձ դուր չի գալիս քո վերաբերմունքը:
Մի՛ ասեք – Ես կհանդիպեի քեզ հետ, սակայն հիմա դրա ժամանակը չէ:
Ասեք – Ես այսօր զբաղված եմ: Կարո՞ղ ենք վաղը հանդիպել: