5 տրամաբանական հարցեր, որոնք Google–ն օգտագործում է աշխատանքի ընդունելության հարցազրույցներում
ФОТОBlognews.am-ը գրում է.
Եթե դուք երբևէ ցանկացել եք աշխատել Google–ում, ապա պետք է պատրաստ լինեք պատասխանել հարցազրույցի ընթացքում տրվող հարցերին։ Տարիների ընթացքում համացանցում հավաքվել են այս առաջադեմ ընկերության մշակած 140 տրամաբանական հարցեր, որոնցով նրանք ցանկանում են ստուգել դիմորդի մտավոր ունակությունները։
BlogNews–ը ուսումնասիրել է այս բոլոր հարցերը և դրանցից առանձնացրել 5 առավել հետաքրքիրները, որոնց պատասխանը գտնելու համար անհրաժեշտ է շատ ավելին, քան պարզապես գիտելիքը։
1. Ինչքա՞ն գումար կպահանջեք Սիեթլ քաղաքի բոլոր պատուհանները լվալու համար:
2. Քանի՞ դաշնամուր լարող կա ամբողջ աշխարհում։
3. Օրվա մեջ քանի՞ անգամ են ժամացույցի՝ ժամի և րոպեի սլաքները հատվում։
4. Դուք փոքրանում եք մինչև մետաղադրամի չափսերին և պահպանում եք Ձեր նույն խտությունը։ Հետո Ձեզ նետում են դատարկ բլենդերի մեջ, որը կսկսի աշխատել 60 վայրկյանից։ Ի՞նչ կանեք այդ 60 վայրկյանի ընթացքում։
5. Քանի՞ գոլֆի գնդակ կտեղավորվի դպրոցական ավտոբուսի մեջ։