Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայերի ժպիտն ամենամեծ մոտիվացիան է. Հենրիխ Մխիթարյանը՝ Դանիայի դեմ խաղից առաջ

СПОРТ

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանն ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է մեր ընտրանու՝ Եվրոպայի 2016թ-ի առաջնության ընտրական փուլի ելույթների մասին:

Նշենք, որ մերոնք ընտրական փուլի վեց խաղում վաստակել են մեկ միավոր:

- Հայաստանի հավաքականը չկարողացավ կատարել իր առջև դրված խնդիրը և արդեն չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը: Ի՞նչն է անհաջողության պատճառը:

- Այո, հիմա հաստատ չենք գնա Ֆրանսիա: Կարծում եմ, սակայն, դա ունի նաև իր օբեկտիվ պատճառները, իսկ գլխավորը Հայաստանի ֆուտբոլի մակարդակն է: Որպեսզի ուժեղ հավաքական ունենաս, պետք է մանկապատանեկան ֆուտբոլի հստակ կազմակերպված համալիր լինի: Բացի այդ, պետք է ունենալ ուժեղ առաջնություն, որը նոր անուններ, նոր ֆուտբոլիստներ կբացահայտի: Մեզ մոտ ներքին առաջնությունը բարձր մակարդակի վրա չէ:

- Ինչպե՞ս կբացատրեք հավաքականի հիանալի ելույթները Եվրո 2012-ի որակավորման փուլում և հաջող խաղն Աշխարհի 2014թ-ի ընտրական փուլում:

- Համաձայն եմ՝ այդ ժամանակ լավ էինք խաղում և հետևաբար այլ արդյունք էինք ցուցադրում: Սակայն կա մեկ բայց: Չորս տարի առաջ հավաքականի առջև դրվել էր արժանապատվորեն խաղալու խնդիրը: Անհաջողության դեպքում ոչ ոք ֆուտբոլիստներին չէր մեղադրի խմբից դուրս չգալու մեջ: Երիտասարդ թիմը ոգեշնչվում էր և ցույց էր տալիս, որ կարող է հրաշքներ գործել: Չկար այն հոգեբանական ճնշումը, որը հիմա է: Եվրո 2016-ի ընտրական փուլի մեկնարկից առաջ մեր առջև հստակ խնդիր դրվեց՝ դուրս գալ խմբից: Դա մեծ ճնշում է գործադրում, բայց հիմա կարող ենք ասել, որ այն նաև խանգարում է խաղալ ամբողջ ուժով: Մեր թիմին մնացել է երկու խաղ անցկացնել՝ Դանիայի և Ալբանիայի դեմ՝ գումարած ֆրանսիացիների հետ ընկերական խաղը: Մրցաշարային դիրքն այժմ չի ճնշում մեզ, սակայն առավելագույնը կանենք այդ խաղերից յուրաքանչյուրում միավորներ վաստակելու համար: Մենք արդեն ապացուցել ենք, որ կարող ենք:

- Հնարավո՞ր է, որ նախորդ ընտրական խաղերում մրցակիցները լուրջ չէին վերաբերվում հայերին:

- Դրա մեջ ճշմարտության ինչ-որ բան կա, սակայն շատ աննշան: Ինչպես հայտնի է, թույլ թիմեր գրեթե չեն մնացել: Յուրաքանչյուրը դաշտ է դուրս գալիս հստակ առաջադրանքով՝ հաղթել: Մենք պարզապես լավ էինք խաղում, իսկ արդյունքը համապատասխանում էր խաղին:

- Ընտրական փուլում Հայաստանի հավաքականը կադրային կորուստների պատճառով չկարողացավ հավաքել օպտիմալ կազմ: Դա խանգարե՞ց թիմին բարձր մակարդակով խաղալուն:

- Եթե շատ եք ցանկանում անհաջողությունների պատճառ գտնել, ապա դա կարելի է դրանցից մեկը համարել: Սակայն կարծում եմ՝ վնասվածք ստացած ֆուտբոլիստներին փոխարինողները պետք է խաղան ոչ ավելի վատ: Միշտ էլ ինչ-որ մեկը ռիսկի է դիմում խաղը բաց թողնել, դա չի կարող արդարացում լինել:

- Սերբիայի դեմ հանդիպմանը խաղում էիք հենակետային կիսապաշտպանի դիրքում: Շատ փորձագետների կարծիքով՝ դա միայն նվազեցրեց թիմի հարձակման ուժը, որին չէր բավականացնում առջևում ագրեսիվությունը:

- Այդ հարցը պետք է տալ մարզչին: Դաշտ դուրս գալով՝ ձգտում եմ օգնել թիմին և կարևոր չէ, թե որ դիրքում եմ խաղում: Իհարկե, ինձ ավելի լավ եմ զգում ենթահարձակվողի դիրքում: Սակայն եթե թիմը կազմի հետ կախված խնդիրներ ունի, ընտրության չես անում: Մարզիչը փորձում է նման վերադասավորմամբ ամբողջ թիմի խաղը կարգավորել, իսկ ես փորձեցի առավելագույնս օգտակար լինել նաև հենակետայինի դիրքում:

- Հայաստանի հավաքականը խմբում դեռ հաղթանակ չունի: Դա հոգեբանորեն չի՞ ճնշում խաղացողներին:

- Չեմ կարծում: Մենք Իսպանիան, Ֆրանսիան կամ էլ Գերմանիան չենք, որպեսզի ամաչենք, եթե չենք հաղթել վեց կամ յոթ խաղում շարունակ: Իհարկե, եթե երկար ժամանակ չես հաղթում, ճնշումը մեծանում է: Չեմ կարծում, որ Դանիայի դեմ խաղում մեր ֆուտբոլիստների վրա կազդի դա: Պետք է յուրաքանչյուր նոր օր ձգտել հաջողության հասնել և սեպտեմբերի 7-ը չպետք է բացառություն լինի:

- Հիմա շատերը կասկածում են, որ նման արդյունքներից հետո իրական է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին մոտիվացնելը: Չնայած խմբում ձախողված ելույթներին՝ թիմը մոտիվացիա ունի՞:

- Տարբեր մարդիկ խոսում և մտածում են տարբեր կերպ: Անձամբ ինձ համար հավաքականում մոտիվացիան միայն հաղթանակն է: Երբ մենք հաղթում ենք, ապա բոլոր հայերի դեմքերին ժպիտ է առաջանում, փողոցներում երաժշտություն է հնչում, մարդիկ տոնում են մեր հաջողությունը՝ ինչպես իրենց անձնական հաղթանակը: Ի՞նչ կարող է դրանից լավ լինել: Հենց այդ ժպիտներն էլ ինձ համար ամենամեծ մոտիվացիան են:

- Սերբիայի հետ անհասկանալի խաղից հետո, ի՞նչ կարելի է ակնկալել դանիացիների դեմ խաղից:

- Սպասում եմ, որ մենք ավելի լավ ելույթ կունենանք, քան Սերբիայի դեմ խաղում: Հավատում եմ, որ արդյունքը Հայաստանի հավաքականի համար դրական կլինի: Պետք է մեր խաղը պարտադրենք հակառակորդին:

Եվրոպայի 2016թ-ի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին:

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри