Ինչպես է կնոջ մարմինը ոգեշնչում նկարիչներին (լուսանկարներ)
ЛАЙФԿնոջ մարմինը նկարչի համար մի ամբողջ աշխարհ է ու ոգեշնչման անսպառ աղբյուր: Եվ քանի որ կանացի գեղեցկությունը հստակ կանոններ չունի, ուստի այն կտավի վրա տեղափոխելու բոլոր փորձերն էլ յուրովի հետաքրքիր են։
AdMe.Ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում է կնոջն ու նրա մարմնին հավերժ «սիրահարված» նկարիչներից մի քանիսի հրաշալի գործերը, որոնք առաջարկում ենք դիտել ստորև.
Վիկտոր Բաուեր
Նկարչի սիրած թեմաներն են կինը, ծովն ու գինին, որոնց համադրությունը շատ տպավորիչ է:



Ալեքսեյ Չերնիգին
Նրա պատկերած կանացի կերպարներն առանձնանում են նրբությամբ, հմայքով ու զգացմունքայնությամբ:



Սթիվ Հենքս
Նկարիչը տարիների ընթացքում մշակել է սեփական ոճը, որում կարևոր դեր են խաղում առաջին հայացքից ոչ կարևոր թվացող դետալները:


Վիդան
Նկարիչն իր կտավներում ներդաշնակ համադրություն է ստեղծում զգացմունքային կնոջ ու բնության միջև:


Ռոբերտ Հեֆերան
Նկարչի աշխատանքներն արագ-արագ նայելու դեպքում կկարծեք, թե դրանք որակյալ լուսանկարներ են: Սակայն իրականում Հեֆերանն աշխատում է յուղաներկով։



Աղբյուրը` Tert.am



