Ջենիֆեր Լոուրենսը հանդիպում է 47-ամյա ռեժիսորի հետ
ЛАЙФՋենիֆեր Լոուրենսը գաղտնի հանդիպում է ռեժիսոր Դարրեն Արոնոֆսկիի հետ: Օսկարակիր դերասանուհին սկսել է հանդիպել «Սև կարապը» ֆիլմի հեղինակի հետ ամռանը նրա հետ համատեղ նոր ֆիլմի նկարահանման ժամանակ,- տեղեկացնում է Past.am-ը:
Ջենիֆերը, ով 26 տարեկան է, 21 տարով երիտասարդ է Դարրենից: Նրանց վերջերս պապարացիները նկատել են միասին ճաշելիս:՛
Աղբյուրը պատմում է The Sun-ին, որ Ջենիֆերը և Դարրենը փորձում են չհանրայնացնել իրենց հարաբերությունները, սակայն նրանց հարաբերություններն իսկապես ծաղկման շրջանում է:
Արոնոֆսկին Ջենիֆերին նկարահանում է ֆիլմում, որը պատմում է մի զույգի մասին, ում հարաբերությունները մեծ դժվարությունների միջով են անցնում: Ֆիլմում նկարահանվում են նաև Խավիեր Բարդեմը, Միշել Պֆայֆերը և Դոմհոլ Գլիսոնը:
Լոուրենսը անցյալում կապված էր Coldplay խմբի մեներգիչ Քրիս Մարտինի հետ, ումից նա բաժանվել է անցած տարի՝ չորս ամիս հանդիպելուց հետո:
Իսկ Քրիսից բաժանվելուց հետո Ջենիֆերը հանդիպել է մեկ այլ ռեժիսոր Գեյբ Պոլսկիի հետ:
2012-ից մինչև 2014 թվականները դերասանուհին նաև հանդիպել է X-Men ֆիլմի դերասան Նիկոլաս Հոլթիի հետ:
Իսկ 2005-ից 2010 թվականները Ջենիֆերի ներկայիս ընկեր Արոնոֆսկին նշանադրված էր դերասանուհի Ռեյչլ Ուեյցի հետ: Նրանք ունեն 10-ամյա որդի: