Սեյրան Օհանյանը` Հայաստանի հաջորդ նախագահը դառնալու հավանականության մասին
ОБЩЕСТВОՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոսել է ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հնարավորության մասին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ցանկանո՞ւմ է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնել, Սեյրան Օհանյանը կոչ արեց ապրել այսօրվա իրականությամբ և այն պատասխանատվությամբ, որը կրում է պաշտպանության նախարարը:
«Նախ, այսօր ես իմ տեղն ունեմ կառավարման համակարգում: Ես հպարտ եմ, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն եմ, և իմ ուսերի վրա դրված է չափազանց մեծ պատասխանատվություն»,-նշեց նախարարը:
Նախարարն ընդգծեց, որ ինքը հայ ժողովրդի հետ միասին կրում է պաշպանական քաղաքականության ծանր պատասանատվությունը՝ հավելելով, որ պետք չէ այլ բաների մասին մտածել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



