Հպարտությամբ կլցվեմ այն ժամանակ, երբ արտերկիր այցելությունների ժամանակ մեր վարչապետը ամենահմայիչը կլինի. Անահիտ Մութաֆյանի բաց նամակն ու խոստովանությունը
ФОТОAysor.am-ը գրում է.
Վերջին շրջանում հայաստանյան քաղաքական դաշտում տեղ գտած փոփոխությունները անտարբեր չթողեցին գրեթե ոչ-ոքի: Թեման քննարկում էին բոլոր ոլորտներում՝ ոմանք դժգոհ, բայց մեծամասամբ՝ գոհ ենթատեքստերով:
Արվեստի ներկայացուցիչները ևս անմասն չէին այս քննարկումներից, հատկապես, որ փոփոխությունն առնչվում էր նաև մշակույթի ոլորտին:
Ի դեպ, շատերին գրավել է քաղաքական նոր գործիչներից ոմանց ոչ միայն ներքին բովանդակությունը, այլև՝ արտաքին հմայքը:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանը, ով նկարահանվում է նաև «Արմենիա» հեռուստաընկերության «Առաջնորդները» սերիալում, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին բաց նամակով առաջարկեց դառնալ իրենց՝ «Ռեֆորմիստներ» կուսակցության անդամ:
-Անահիտ, ի տարբերություն արվեստի շատ ներկայացուցիչների, Դուք բավական բուռն արձագանքեցիք Հայաստանում կառավարության ղեկավարի փոփոխությանը: Նոր վարչապետի աշխատանքը դեռ նկատելի չէ, ինչո՞վ է նա հույս ներշնչել Ձեզ:
- Ինչպես նկատել եք, միշտ էլ բուռն եմ արձագանքում ներքաղաքական զարգացումներին, քանզի ես ինձ միշտ էլ համարել ու համարում եմ լավ քաղաքացի, երկրիս արժանի քաղաքացի: Յուրաքանչյուր դրական փոփոխության դեպքում արձագանքս բուռն է լինում, քանի որ էմոցիոնալ եմ, երբեմն չեմ կարողանում տիրապետել արվեստագետին բնորոշ բուռն խառնվածքս: Իսկ ինչ վերաբերվում է վարչապետի աշխատանքին, այն արդեն նկատելի է: Զգում ես, որ մարդը եկել է աշխատելու, այլ ոչ պաշտոնն ու աթոռը վայելելու: Նրա աշխատանքային լավ կենսագրությանը հույս է ներշնչում լավ աշխատանքի հանդեպ:
-Գուցե դա նաև գեղեցիկ տղամարդուն գնահատո՞ղ կնոջ արձագանք է:
- Ինչ խոսք, վարչապետը հմայիչ տղամարդ է, խարիզմատիկ, իսկ ըստ ինձ՝ ղեկավարը պետք է առաջնահերթ ներկայանալի լինի, դա նաև երկրի պատիվն է: Հպարտությամբ կլցվեմ այն ժամանակ, երբ արտերկիր այցելությունների ժամանակ մեր վարչապետը ամենահմայիչը կլինի: Դա արդեն գործի կեսն է: Երբ, օրինակ, Անգելա Մերկելը, հմայված մեր վարչապետի արտաքին տեսքով, մեր երկրի համար օգտակար պայմանագրեր կկնքի (ժպտում է):
-Է՞լ ովքեր են համալրում Ձեր «կուռքերի» շարքը:
- Որպես այդպիսին՝ կուռքեր չունեմ մեր քաղաքական ու մշակութային դաշտում: Կան դեմքեր, որոնց խարիզման ու արտաքինը ինձ հաճելի է: Այսինքն, հաճելի է աչքիս, բայց ոչ մի պարագայում ինձ համար կուռքեր չեմ ստեղծում:
-Դուք «Ռեֆորմիստներ» կուսակցության անդամ եք ու նոր վարչապետին էլ բաց նամակով առաջարկել եք համալրել Ձեր կուսակցության շարքերը: Նրա կողմից արձագանքի սպասո՞ւմ եք դեռ:
- Իհարկե, սպասում եմ, քանզի համոզված եմ, որ վարչապետը ոչ մի բաց նամակ անպատասխան չի թողնի: Հատկապես, երբ կին է դիմողը: Դա նաև ինձ հուշում է իր տեսակը: Այնպես որ, սպասում եմ արձագանքին...
-Ի դեպ, մշակույթի ոլորտում ևս փոփոխություն տեղի ունեցավ. Մշակույթի նոր նախարար ունենք: Ի՞նչ կասեք Արմեն Ամիրյանի նշանակման մասին, ի՞նչ սպասումներ կան:
-Արմեն Ամիրյանի նշանակումը նոր հույս առաջացրեց, նոր խոսքի ու նոր ոճի հույս...
Շարունակությունը՝ այստեղ