Դատարանում Քայլի Ջենների ընկեր Թիգան չի կարողացել Քայլիի մասին հարցերին պատասխանել
ЛАЙФՌեալիթի աստղ Քայլի Ջենների ընկեր ռեփեր Թիգան ուղղակի անկառավարելի դարձավ և դադարեցրեց դատը, երբ նրան հարցրեցին, թե ինչքան գումար է ծախսում իր Քայլիի վրա:
26-ամյա ռեփերին դատի է տվել Բեվերլի Հիլլզում աշխատող մի ոսկերիչ, քանի որ նա 200.000 դոլար արժողությամբ ադամանդյա ժամացույց և մանյակ էր վաճառել Թիգային, որոնց համար ռեփերը դեռ չի վճարել:
Դատալսման ժամանակ Թիգան շատ հանգիստ պատասխանում էր բոլոր հարցերի, սակայն, երբ եկավ Քայլիի թեման, նա դադարեց խոսելը:
Ոսկերիչ Ջեյսոն Արաշեբենի փաստաբանը հարցեր էլ տվել 19-ամյա Քայլիից և Թիգայի ունեցվածքից:
Թիգան բավականին հանգիստ էր դատարանում, թեև մինչ դատարան մտնելը նա անհարիր պահվածք էր ցույց տվել տեսախցիկների առջև:
Թիգան բացատրում է, որ դատալսման ժամանակ Քայլիի մասին հարցեր տալու ժամանակ նա ուղղակի վատ է զգացել և հենց այդ պատճառով չի կարողացել պատասխանել հարցերին:
Դատալսումը վերանշանակվել է նոյեմբերի 1-ին, և այդ դատալսման ժամանակ Քայլին նույն ներկա է կլինի և կհարցաքննի:
Ըստ CelebrityNetWorth.com-ի Թիգան 2 միլիոն դոլարի կարողություն ունի, սակայն, չնայած դրան՝ շատ թանկարժեք նվերներ է տալիս Քայլիին:
Ռեփերն օգոստոս ամսին Քայլիի ծննդյանը նրան Mercedes-Maybach էր նվիրել:
Իսկ նույն տարվա փետրվար ամսին Թիգայի 2013 թվականի 233.000 դոլար արժողությամբ Mercedes G-Wagon-ը առգրավվել էր՝ չորս ամսվա վճարումները չկատարելու պատճառով:
Չնայած լուրջ ֆինանսական խնդիրներ ունենալու՝ Թիգան երբեք չի դադարել Քայլիին թանկարժեք անակնկալներ մատուցել: 2015 թվականին Քայլիի 18-ամյակին ռեփերը նրան Ferarri մեքենա էր նվիրել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: