Երիտասարդ ամերիկացիները կնախընտրեն երկնաքարի հարվածը, քան Քլինթոնին կամ Թրամփին նախագահի պաշտոնում տեսնելը
МЕЖДУНАРОДНОЕԵրիտասարդ ամերիկացիների շրջանում անցկացված նոր հարցումը անսպասելի արդյունքներ է գրանցել։ ԱՄՆ-ում ընթացող նախագահական ընտրապայքարը ու քարոզչությունը առաջացրել են բոլոր տարիքային խմբերի եւ առանձնապես երիտասարդների վրդովմունքը։ Ըստ նոր հարցման արդյունքների ՝ երիտասարդ ընտրողները կնախընտրեին, որ Երկիրը ոչնչանար հսկայական երկնաքարի հարվածից, քան որ Թրամփն ու Քլինթոնը նախագահ դառնային։ Նման կարծիք է հայտնել հարցմանը մասնակցած 18-35 տարեկան 1247 երիտասարդների գրեթե մեկ քառորդը։
Եվ սա հարցման միակ ցնցող եզրակացությունը չէ։ Մասնակիցների մոտ 40 տոկոսը հայտնել է, որ կնախընտրեր, որ Բարաք Օբաման իրեն ցմահ նախագահ հռչակեր։ Պատասխանելով մեկ այլ հարցի՝ մասնակիցների 26 տոկոսը հայտնել է, որ կնախընտրեր, որ հաջորդ նախագահը ընտրվեր պատահականության սկզբունքով։
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»
3
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...
4
Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы...
5
Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»



