Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Գեղարքունիքի մարզ

ОБЩЕСТВО

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Նախարարին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ  Գրիգորյանը,  փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, այլ պաշտոնատար անձինք: Այս մասին «Արմ ենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարի այցի առաջին կանգառը Վարդաձոր համայնքում էր, որտեղ հանդիպել է  տեղի կոոպերատիվի անդամներին հետ, ծանոթացել կատարված աշխատանքներին:

Վարդաձորի կոոպերատիվը ստեղծվել է շուրջ 5 տարի առաջ, այժմ 110 անդամ ունի, զբաղվում են կաթի, մսի և կարտոֆիլի արտադրությամբ: Համայնքապետ Ռոբերտ Սիրականյանի խոսքով` կոոպերացիային անցման շնորհիվ արդեն իսկ մոտ 10 տոկոս արտադրողականության աճ ունեն:  «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակում գյուղտեխնիկայի վերջին խմբաքանակը (4 տրակտոր, շարքացան, մամլիչ, գութան և այլն) ստացել են այս տարվա աշնանը, ինչն էականորեն հեշտացրել է գյուղատնտեսական աշխատանքները: Մեկ ամսում կարողանում են շուրջ 55 000 հա կ խոտ հավաքել, սակայն առավել արդյունավետ աշխատելու համար հացահատիկահավաք կոմբայնի կարիք ունեն: Կոոպերատիվի նախագահ Ջոնիկ Սիրականյանն այս տարվա կարտոֆիլի բերքատվությունից գոհ է, հեկտարից մինչև իսկ 60 ցենտներ բերք են ստացել, միջին բերքատվությունը 40ց/հա է:

Այնուհետև նախարար Իգնատի Առաքելյանն ուղևորվել է Վարդենիս, որտեղ հանդիպել է կարտոֆիլագործների հետ, ովքեր նախորդ շաբաթ փակել էին Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը` իրենց դժգոհությունը հայտնելով այս տարի ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով միջնորդների կողմից ձեռքբերվող կարտոֆիլի ցածր գնից:

Գյուղացիները նշեցին, որ միջնորդներն  այս տարի իրենցից բերքը ձեռք են բերում ինքնարժեքից ցածր, ոչ ձեռնտու գնով՝ 40-45 դրամով, այնինչ ՊՆ-ին մատակարարում 80-90 դրամով՝ խնդրելով մթերումն իրականացնել առնվազն 60 դրամով:

Իգնատի Առաքելյանը նշել է, որ խնդիրը քննարկվել է ՀՀ պաշպանության նախարարի հետ: Որպես շահավետ լուծում` նախարարն առաջարկել է գյուղացիներին  միավորվել, ստեղծել համատեղ ընկերություն, կոոպերատիվ, որն ինքը մատակարար կդառնա:

«Դուք պետք է կարողանաք իրար հետ աշխատել, դուք միայն միասին ուժեղ կլինեք, սկսեք մտածել այդ ուղղությամբ, քանի որ եթե շարունակեք փոքր տնտեսություններով առանձին աշխատել, ապա միշտ կհայտնվի մի միջնորդ, ով կգա ու իր պայմանները կթելադրի: Բացի այդ, պետք է մտածել բերքատվությունն ավելացնելու մասին. ես ձեզ հավաստիացնում եմ` չկա որևէ ֆերմեր, ով ստացել է բարձր որակի բերք և այսօր իրացման խնդիր ունի: Որակյալ և մեծաքանակ բերքի ստացման դեպքում ունենում ենք ցածր ինքնարժեք, որը հնարավորություն է տալիս ֆերմերին բանակցել գնի շուրջ»,-իր խոսքում նշել է նարար Առաքելյանը:

Նախարարը գյուղացիների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ նոր կառավարության ծրագրով նախատեսվում է դրամաշնորհային միջոցների հաշվին բարձրակարգ գյուղտեխնիկայով ապահովել գյուղացիներին, ինչը բերքատվության ավելացման վրա դրական արդյունք կունենա` հորդորելով ագրոտեխնիկայի միջոցառումների վրա  ևս մեծ ուշադրություն դարձնել:

Անդրադառնալով նախօրեին նոր կառավարության կողմից հաստատված ծրագրի՝  գյուղատնտեսությանը վերաբերող հիմնադրույթներին` նախարարը շեշտել է, որ հիմնական գաղափարախոսությունը խոշորացումն է, պետական սուբսիդավորման ծրագրերը, արտոնություններն ուղղվելու են խոշոր տնտեսություններին, նաև  օրենսդրական դաշտում քայլեր են ձեռնարկվում միավորումը գյուղացիների համար առավել շահութաբեր դարձնելու և մոտիվացիա ստեղծելու ուղղությամբ:

Նախարար Իգնատի Առաքելյանը Վարդենիսից ուղևորվել է մարզկենտրոն Գավառ, որտեղ հանդիպում է ունեցել ֆերմերների հետ:

Նախարարը Գավառում նույնպես հորդորել է ֆերմերներին միավորվել և միասին աշխատել.

«Փոքր տնտեսությունների միավորումը Ձեզ հնարավորություն կտա տնտեսել ծախսեր, բարձրացնել արդյունավետությունը և մթերող ընկերությունների հետ ներկայանալ հավասար պայմաններում: Միայնակ ֆերմերն այսօր չի կարողանում առաջարկել մրցակցային գին, իսկ մթերողը խոշոր կազմակերպություն է և կարողանում է պարտադրել գյուղացուն գնումն իրականացնել իրեն ձեռնտու գնով: Արդյունքում՝ դուք սկսում եք այդ դաշտում իրար դեմ աշխատել՝ փորձելով հնարավորինս արագ ձերբազատվել արտադրանքից, և շատ հաճախ վնասներ եք կրում: Բայց դուք չպետք է մրցակցեք իրար հետ, այդ մրցակցոթյունը ձեզ միայն խանգարելու է, աշխատեք իրար հետ և ոչ թե իրար դեմ: Հակառակ պարագայում ունենք մի վիճակ, երբ գյուղացին հազիվ տվյալ տարում ծայրը ծայրին է հասցնում՝ հույսով, որ մյուս տարի ավելի լավ կլինի, սակայն սա անվերջ պրոցես է, որը մեզ բերում է նույն ելակետին»:

Նախարարը տեղեկացրել է, որ շարունակվելու են պետական սուբսիդավորման ծրագրերը, միևնույն ժամանակ կկատարելագործվեն դրանց մեխանիզմները, սուբսիդավորումը կլինի  առավել հասցեական, նաև մարզերի յուրահատկությունները հաշվի կառնվեն: Բացի այդ, առավել մեծ չափով կսուբսիդավորվեն այն մարզերն ու տնտեսությունները, որոնք ավելի շատ հավելյալ արժեք կստեղծեն, ինչը շարժառիթ կդառնա մյուսների համար ավելի լավ աշխատելու:

Այցի ընթացքում նախարարը եղել է նաև Գեղարքունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնում, զրուցել աշխատակիցների հետ, որի ընթացքում ընդգծել է նպատակային խորհրդատվության կարևորությունը գյուղատնտեսական աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու հարցում:

Այցի ավարտին Իգնատի Առաքելյանն այցելել է Լճաշեն համայնքում գտնվող կաթի վերամշակման արտադրամաս, որը նույնպես «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շահառուներից է: Ընկերության տնօրենի խոսքով՝ ծրագրի շնորհիվ արդեն օրական 7-7.5 տոննա կաթ են մթերում մարզի տարբեր համայնքներից, մթերման գինը 140 դրամ  է, կարիք ունեն ընդլայնելու արտադրությունը:

 

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами