Քիմ Քարդաշյանն այլևս չի ցանկանում շքեղ կյանքով ապրել
ФОТОՔիմ Քարդաշյանը ողջ աշխարհին հայտնի է իր շքեղ ապրելակերպով և համարձակ և բաց հագուստներով: Սակայն հիմա ռեալիթի աստղը Փարիզում իր հետ տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո որոշել է մի կողմ դնել շքեղ կյանքը:
Ըստ People-ի՝ երկու երեխաների մայր Քիմն այլևս իր հին կյանքին վերադառնալու ցանկություն չունի:
Քիմը Փարիզի դեպքերից հետո իր ժամանակի գերակշռող մասն անց է կացնում իր երեխաների հետ՝ 3-ամյա Նորթի և 10 ամսական Սեյնթի հետ:
Աղբյուրը տեղեկացնում է. «Քիմի համար հիմա շատ ծանր շրջան է, և նա ցանկություն չունի իր հին կյանքին վերադառնալու:»
Քանի որ Քիմի ամուսին Քանյե Ուեսթը հիմա համերգային շրջագայությունների է, Քիմն իր ժամանակի մեծ մասն անց է կացնում իր մոր՝ Քրիս Ջենների տանը:
Աղբյուրը նաև ավելացնում է, որ նախկինում Քիմը սիրում էր միայնակ դուրս գալ տնից, սակայն հիմա անվտանգության աշխատակիցները նրան միշտ ուղեկցում են:
Աստղին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ Քիմը դեռ չի պատրաստվում երևալ հանրության առջև, իսկ իր գալիք 36-ամյակը նա նշելու է շատ նեղ շրջանակներում:
Նյութը հրապարակմնա պատրաստեց Past.am-ը: