ԻՆչպես հայ օլիգարխի կինը դարձավ նորաձևության իկոնա (ֆոտոշարք)
ФОТО«Ռոսգոսստրախ» ընկերության գործադիր տնօրեն հայազգի Դանիել Խաչատուրովի կինը՝ Ուլյանա Սերգեենկոն, համարվում է մեր ժամանակների նորաձևության իկոնա: Որքան էլ լրագրողները փորձեն Ուլյանայի հաջողությունները կապել օլիգարխ ամուսնու հետ, ինչպես Սերգեենկոն է նշում. «Համաձայնեք, որ նա միակ հարուստ ամուսինը չէ և ես միակ հարուստ կինը չեմ: Բայց միթե այդ բոլոր հարուստ տղամարդկանց կանանց հաջողվել է անել այն, ինչ ինձ է հաջողվել»:
33-ամյա Սերգեենկոն նորաձևության ցուցադրությունների ամենասպասված հյուրն է, նրա շնորհիվ «ռուսասկան ոճը» դարձավ ճանաչելի նորաձևության աշխարհում։ Սերգեենկոն բացեց իր նորաձևության տունը, որի հետ համագործակցում են Ռիհաննան, Դիտա ֆոն Տիզը, Օռնելա Մուտտին եւ այլ հայտնիներ։ Նա պարբերաբար հայտնվում է ամենահեղինակավոր ամսագրերի շապիկներին, նրա յուրաքանչյուր կերպար երկար քննարկվում է նորաձևության կայքերում և ամսագրերում:
«Այն ամենը, ինչ ես ունեմ, ես հասել եմ աշխատասիրության շնորհիվ, Դուք իհարկե կարող եք չհավատալ դրան »,-ասում է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: