Կատալոնիայում հանվել Է ցլամարտի արգելքը
ОБЩЕСТВОԻսպանիայի Սահմանադրական դատարանը վերացրել Է Կատալոնիայի ինքնավար հանրակցությունում ցլամարտ անցկացնելու արգելքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 20-ին հաղորդվում Է հաստատության կայքում:
2010 թվականին ցլամարտն արգելելու որոշումն ընդունել Էր Կատալոնիայի խորհրդարանը: Իր որոշման մեջ նա հենվել Էր զանգվածային միջոցառումների անցկացման վերաբերյալ տարածաշրջանային նորմերի եւ կենդանիների պաշտպանության մասին օրենքների վրա: Սակայն Մադրիդում համարել են, որ այդ հարցը դուրս Է գալիս տեղական իշխանությունների իրավասության շրջանակներից: Արդյունքում՝ վերականգնել են ցլամարտի իրավունքները, քանի որ, իսպանական օրենքների համաձայն, այն երկրի մշակութային ժառանգության մաս Է կազմում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



