Աշխարհի ամենատարօրինակ արտաքինով մոդելները (լուսանկարներ)
ФОТОԸնդհամենը մի քանի տարի առաջ ոչ իդեալական դիմագծեր ունեցող մոդելներին դժվար էր պատկերացնել՝ որպես լավ և մրցունակ մոդել: Սակայն այսօր մեր տեսակետները փոխվել են. նորաձևության լուսանկարիչներն ավելի հաճախ են նախընտրում այնպիսի մոդելների, որոնք ավելի տպավորիչ արտաքին ունեն:
Past.am-ը ձեզ կրկին ու կրկին կհիշեցնի՝ պետք չէ անհանգստանալ դեմքի որոշ անկատարություններից, քանի որ դրանք մեր արտաքինն ավելի յուրահատուկ են դարձնում: Այս աղջիկները հենց այդ համոզմունքն ունեն և հիմա նրանք աշխարհի ամենապահանջված մոդելներն են:
-
Դաֆնա Գրենեվելդ
Դաֆնա համարվում է Dior Addict-ի դեմքը, նաև նկարահանվում է Kalvin Clein-ի, Dior-ի, Miu Miu-ի և Prada-ի գովազդներում: 2011 թվականին այս մոդելը Marie Claire-ի նորաձևության մրցանակաբաշխության ժամանակ համարվել է «Լավագույն հոլանդացի մոդելը»:
-
Ջուլիա Զիմմեր
Գերմանական ծագմամբ այս մոդելի դիմագծերը միաժամանակ թե՛ նուրբ են և թե՛ փոքր-ինչ կոպիտ, ինչը նրան շատ հետաքրքիր գրավչություն է տալիս:
Ջուլիան հիմա համագործակցում է Vivienne Westwood-ի և Prada-ի հետ:
-
Լիզա Օստանինա
Լիզան երիտասարդ մոդել է Իժեվսկից: Նա երբեք իրեն գրավիչ չէր համարում և անչափ զարմացել էր, երբ մոդելային գործակալությունից զանգ էր ստացել: Ի վերջո, Լիզան 15 տարեկանում արդեն աշխատում էր Ճապոնիայում և հիմա շրջագայում է ողջ աշխարհով:
-
Իսսա Լիշ
Այս մոդելը կիսով չափ մեքսիկուհի է, կիսով չափ՝ ճապոնացի: Այս՝ փոքր-ինչ այլմոլորակային դիմագծերով աղջիկը պատրաստվում էր ճարտարապետ դառնալ, սակայն ամեն ինչ այլ կերպ դասավորվեց և նա հայտնի մոդել դարձավ: Իսսան ունի շատ հետաքրքիր և տարբերվող Ինսթագրամի էջ:
-
Լաուրա Օ՛Գրեյդի
Լաուրային դպրոցական տարիքում շատ էին ծաղրում իր մեծ ականջների համար, սակայն մոդելը խոստովանում է, որ նա երբեք չի ցանկացել ազատվել այդ թերությունից վիրահատական միջամտությամբ:
-
Սիերրա Սքայ
Այս մոդելի արտաքինը նմանեցնում են Ռենեսանսի ժամանակաշրջանի կնոջ արտաքինի հետ: Իսկ այս յուրահատուկ արտաքինի տակ թաքնվում է շատ հետաքրքիր ներքին աշխարհ. Սիերրան հետաքրքրվում է գրականությամբ և ստեղծահործում է:
-
Մագդալենա Ֆրակովյակ
Մագդալենան Լեհաստանի ամենահայտնի մոդելներից մեկն է: Ֆրանսիական Vogue-ը նրան համարել է 2000-ականների թոփ 30 մոդելների շարքի մեջ:
-
Դամարի Հոդդրի
Բելգիացի և լատինամերիկյան արմատներով այս մոդելը կարողանում է մարմնավորել թե՛ կանացի և թե ունիսեքս կերպարներ:
-
Լինդսի Վիքսոն
Լինդսին աշխարհի ամենահաջողակ և խոստումնալից մոդելներից է: Փոքրիկ բերանը, փարթամ շուրթերը, մեծ ատամներն ու կզակի փոսիկը այս աղջկան անչափ տարբերվող և հիշվող են դարձնում:
-
Ալեք Բեք
Մանուկ ժամանակ Ալեքն ընտանիքի հետ Սուդանից Եվրոպա է փախել: Լոնդոնում նրան նկատել են մոդելային գործակալները, և հիմա նա բավականին հաջողակ է: