Ереван, 10.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Վարիկոզի բուժման և կանխարգելման եղանակները

ЛАЙФ

Վարիկոզային հիվանդությունն առաջանում է երակներում արյան կանգային երևույթների հետևանքով, ինչն էլ հանգեցնում է երակների լայնացման: Եթե վարիկոզին ուղեկցում է  նստակյաց կենսակերպը կամ ընդհակառակը՝  երկար ժամանակ կանգնած վիճակը, հիվանդությունը կարող է խորանալ: Կարող են ի հայտ գալ ավելի բարդ ախտանիշներ՝ ոտքերի անզգայացում, այտուցվածություն, ցավեր, այրոց և ծանրության զգացողություն ոտքերում: Ըստ վիճակագրական տվյալների՝ հիվանդությամբ տառապում է մոլորակի յուրաքանչյուր 5-րդ մարդը:  Հայաստանում վարիկոզային հիվանդությունները նույնպես շատ տարածված են, ավելի հաճախ հանդիպում են կանանց մոտ: Այս հիվանդության դեպքում չի կարելի օգտագործել աղի, կծու սննդատեսակներ, թունդ սուրճ, ծխախոտ, խորհուրդ է տրվում օգտագործել բանջարեղեն, մրգեր, վիտամին C–ով հարուստ սննդատեսակներ: Շատ կարևոր է ճիշտ ժամանակին սկսել զբաղվել վարիկոզային հիվանդության  բուժմամբ, որպեսզի կանխվեն բարդությունների առաջացումը, և գործը չհասնի վիրահատության: Խորհուրդ է տրվում առողջ կենսակերպ վարել, ամրացնել անոթներն ու նրանց պատերը, շարժվել, երկար չնստել և չկանգնել, կրել հատուկ զուգագուլպաներ: Բուժման մեթոդները բաժանվում են վիրահատական և ոչ վիրահատական խմբերի։

Ոչ վիրահատական մեթոդներ

1. Տզրուկաբուժություն

Դեռևս հնագույն ժամանակներից տզրուկաբուժությունը հայտնի էր որպես վարիկոզի բուժման արդյունավետ միջոց: Տզրուկը հիվանդի արյան մեջ մտցնում է հիրուդին՝ տզրուկի գեղձային արտազատուկը, որը ջրիկացնում է արյունը՝ կանխարգելով երակային արյան արագ մակարդվելը այն երակներում, որոնք թուլացել են վարիկոզի արդյունքում։ Այս կերպ հնարավոր է լինում խուսափել թրոմբների առաջացումից: Տզրուկաբուժությունն առավել արդյունավետ է վարիկոզի նախնական փուլերում, քանի որ այն կանխում է հիվանդության առաջխաղացումը։

Տզրուկաբուժության տևական կուրսը նպաստում է հյուսվածքների սնուցմանը, ինչի արդյունքում հիվանդության զարգացումը դանդաղում է, անոթային սպազմը՝ վերանում, արյան շրջանառությունը՝ զգալիորեն լավանում: Տզրուկաբուժությունը վայրկենական արդյունք չի տալիս, ցանկալի արդյունքի հասնելու համար ցանկալի է տարեկան 2-3 անգամ անցկացնել տզրուկաբուժության մի քանի կանոնավոր կուրս: 1 կուրսը կազմում է մոտ տաս սեանս, որից հետո անհրաժեշտ է դադար տալ, և որոշ ժամանակ անց կուրսը կրկնել:

2. Ժողովրդական բժշկություն

2.1. Եթե վարիկոզի հետևանքով խոցեր են առաջացել, պետք է քերած հում կարտոֆիլի խյուսը 1սմ հաստությամբ տեղադրել խոցի վրա, վրայից պոլիէթիլենային ցելոֆան փաթաթել, ապա վիրակապել վնասված հատվածը: 4-5 ժամ պահելուց հետո կարտոֆիլը փոխեք: 

2.2. Եթե վարիկոզի հետևանքով ոտքի մաշկը չորանում և քոր է գալիս, ապա հավասար քանակությամբ իրար խառնեք ձիթապտղի և չիչխանի յուղերը, ալոեի թարմ քամած հյութը և օրը 2 անգամ քսեք ոտքերին: 

2.3. Որքան կարևոր է վարիկոզային հիվանդության բուժումը, նույնքան էլ կարևոր է պրոֆիլակտիկան: Անոթների մաքրման, ոտքերի անոթային հիվանդությունների կանխարգելման համար անփոխարինելի պրոֆիլակտիկ միջոց է սխտորը: 250 գրամ ճզմած սխտորի վրա ավելացնել 350 գրամ ոչ պինդ բնական մեղր, խառնել և 5 օր պահել փակ տարայի մեջ: Այնուհետև օրը 3 անգամ` ուտելուց 40 րոպե առաջ 1 ճաշի գդալով ուտել: Բուժման 1 ամբողջական կուրսի ընթացքում պետք է նույն խառնուրդից 3 անգամ պատրաստել և օգտագործել: Կուրսը կրկնեք 2 անգամ:

2.4. Թրոմբոֆլեբիտի դեպքում կաղամբի տերևը պետք է տրորել այնքան, որ հյութը սկսի դուրս գցել: Կաղամբի այդ տերևի մի կողմի վրա ձիթապտղի յուղ քսեք և այդ կողմով տեղադրեք վնասված երակների վրա: Այնուհետև կապեք այն բինտով և օրերով այդ փաթաթանը պահեք: Մի քանի օրից հանեք, փոխեք կաղամբը: Բուժման տևողությունը 1 ամիս է:

2.5. Լավ հասած լոլիկը կլորակներով կտրատեք, տեղադրեք լայնացած երակների հատվածում և վիրակապեք: 3-4 ժամ հետո թարմացրեք վիրակապը:  

2.6. Կանթեղախոտի (чистотел) լուծույթից 9 կաթիլ լցրեք 1 ճաշի գդալ կաթի մեջ և խմեք: Կրկնեք օրը 3 անգամ՝ ուտելուց առաջ: 

Վիրահատական բուժում

1. Սկլերոթերապիա

Բարակ ասեղի օգնությամբ երակ է ներմուծվում սկլերոզանտ պրեպարատը՝ սոսնձելով վնասված երակի պատերը, որոնք արդյունքում ներծծվում են: Արյան մատակարարման համակարգում նրանց կատարած աշխատանքն անցնում է ավելի առողջ երակներին:

2. Լազերոթերապիա

Սա ֆլեբոլոգների ամենասիրելի պատասխանն է «ինչպես բուժել երակների վարիկոզ լայնացումը» հարցին: Ապացուցված է, որ ցանկալի արդյունք ստացվում է լազերով բուժման 98% դեպքերում: Ըստ էության՝ լազերը կատարում է նույն աշխատանքը, ինչ սկլերոզանտը, սակայն մաշկի միջով:

3. Վենէկտոմիա

Երակների հեռացման վիրահատությունն է: Առաջ այն կատարվում էր ավելի հաճախ, քանի որ չկային այժմ հայտնի այլընտրանքային մեթոդները: Վիրահատության էությունը վնասված անոթի հեռացումն է: Կոմպրեսիոն ներքնաշորն օգտագործում են վիրահատությունից հետո 2 շաբաթվա ընթացքում:

Великая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG