Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կարծրատիպեր, որոնք սպանում են սերը

ЛАЙФ

Հարաբերություններում ամենասարսափելի բան կարծրատիպերն են: Դրանք սպանում են զգացմունքները, հիմնավորում զուգընկերոջ մասին ունեցած կարծրատիպային պատկերացումները եւ այս ամենն ավարտվում է սեփական պատրանքների կործանմամբ, բայց հաճախ մենք չենք գիտակցում այդ պատրանքները եւ, մեր Ես-ին մեղադրելու փոխարեն, մեղադրում ենք մեր զուգընկերոջը:

Նոր հարաբերությունները միշտ նույն բառով են սկսվում. «նա պետք է»։ Եվ յուրաքանչյուր բաժանություն տեղի է ունենում «նա չի կարող ապահովել ինձ» պատճառով: Ինչ-որ մեկը մշտապես ինչ-որ մեկին ինչ-որ բան պարտք է: Միշտ սիրել, միասին լինել եւ անպայման հարաբերությունները պաշտոնականացնել:

Հարաբերությունների առաջին փուլ. սկիզբ

Հարաբերությունների սկզբնական շրջանում տղամարդու պարտականությունների մեջ է մտնում սիրահետելը: Աղջիկները հաճախ իրենց հաշվարկն են անում. երբ եւ ինչ նվիրեց, ուր հրավիրեց եւ այլն: Հարց. որքա՞ն պետք է տղան ծաղիկներ, կոնֆետներ նվիրի, սրճարաններում ընթրիք կազմակերպի, որպեսզի աղջիկը հասկանա, արդյո՞ք այդ է «սերը»:

Իրականում. իրենց այդպես են դրսեւորում բիզնես-կանանց շարքին պատկանողները։ Ուժեղ եւ անկախ լինելով՝ նրանք չեն կարողանում հավատալ, որ արժանի են սիրո եւ իրենց կարելի է հենց այնպես սիրել: Ահա եւ ստիպված են տղամարդկանցից մշտական ապացույցներ պահանջել: Տղամարդու վրա մշտապես ճնշում գործադրելը ոչ մի դրական արդյունքի չի բերի, եւ կինը «կոտրած տաշտակի» առջեւ կհայտնվի:

Տղամարդը պետք է նվաճի: Դասական կարծրատիպ է. սերը կարելի է միայն նվաճել: Սակայն փորձելով նվաճել՝ արդյունքում քանդում ենք այն: Կինը համբուրվում է, հանդիպում, շփվում, միայն եթե տղամարդն ինչ-որ նվեր է մատուցում, սերենադ է երգում, բանաստեղություններ գրում, մի խոսքով՝ հանուն նրա ինչ-որ արարք է կատարում: Երբ հարաբերությունները դեռ նոր են զարգանում, կինը տղամարդուց որոշակի պահվածք է ակնկալում, ինչից հետո միայն պատրաստ կլինի թուլացնել իր սահմաններն ու ավելի հասանելի լինել:

Իրականում. այդ ինչ-որ մեկի կողմից մտածված խաղ է, որտեղ մրցանակի դերում հենց կինն է: Նրա համար կարեւոր է հաղթողին գեղեցիկ հանձնվելը: Եվ ամեն անգամ յուրաքանչյուր հարաբերություն երկուսի համար հայտնի որոշակի սցենարով է կառուցվում: Ոչ ոք չի փորձում փոխել այդ կանոնը։

Համատեղ կյանք

Եթե հարաբերություններ կան, ապա դրանք պետք է պաշտոնապես գրանցվեն: Հիմա այդ հատկապես արդիական է, հարաբերությունները հիանալի են, բայց տղամարդը չի շտապում առաջարկություն անել: Եվ, բնականաբար, կինը սկսում է մտածել. «Եթե ամուսնության առաջարկ չի անում, ուրեմն չի սիրում», իսկ մնացածը՝ կախված կնոջ երեւակայությունից: Բայց այդ հասարակական կարծրատիպ է՝ մեզ հասած բարեկամներից, ընկերներից, ընկերուհիներից, հասարակությունից: Հարսանիքին վերաբերվող իրենց հարցերով նրանք կնոջը ստիպում են անհիմն որոշումներ, ինչ-որ հիմար հետեւություններ անել: Նրանց համար այդ նորմալ է, քանի որ այդպես է ընդունված:

Իրականում. ձեր հարաբերությունները նորմալ են, թե՝ ոչ, միայն դուք երկուսդ պետք է որոշեք։ Միշտ փոխհամաձայնություն փնտրեք. կա՛մ քաղաքացիական ամուսնությամբ եք ապրում եւ համակերպվում եք, որ հարսանիք չի լինելու, կա՛մ փնտրում եք նրան, ում հետ ընտանեկան հարաբերությունների մասին ձեր պատկերացումները համընկնում են: Փորձել փոխել մարդուն եւ ստիպել նրան կամքին հակառակ ինչ-որ բան անել, անիմաստ է ու միշտ բաժանությամբ է ավարտվում:

Ընտանիքում տղամարդը որսորդ է։ Կարծրատիպ, որը հին արմատներ ունի: Նախապատմական շրջանում, երբ կանայք անօգնական էին եւ կարողանում էին միայն երեխա լույս աշխարհ բերել եւ տնտեսությունը վարել, տղամարդիկ պարտավոր էին նրանց սնունդով ապահովել: Բայց հիմա կանայք անօգնական չեն, բայց շարունակում են համարել, որ տղամարդու պարտականությունների մեջ է մտնում իրենց ֆինանսական դրությունը կարգավորելը: Կարծրատիպը շարունակում է ապրել, քանի որ շատ կանայք չեն ցանկանում վստահել իրենց եւ հենվել սեփական ուժերի վրա:

Իրականում. նորմալ է, երբ կինը փորձում է իրեն ընտանիքում իրացնել, իսկ տղամարդը՝ բիզնեսում։ Բայց դա ոչ բոլոր կանանց համար է: Եթե նախկինում աղջիկն աշխատանք ուներ, բայց ամուսնանալով՝ որոշում է իրեն ընտանիքին նվիրել, ճիշտ ընտրություն չէ: Եվ տղամարդն այստեղ մեղավոր չէ, քանի որ այդ կնոջ ընտրութունն է եղել:

Տղամարդը պետք է որոշում կայացնի: Նախորդ դարերում այս կարծրատիպն արդարացված էր, տղամարդը պետք է գործեր, որպեսզի կարողանար ապրել եւ ընտանիքին կերակրել: Մեր ժամանակներում այդ որպես խաղ է ընկալվում. մեկը մյուսին թույլ է տալիս իր փոխարեն որոշումներ կայացնել, դրա հետ մեկտեղ, երկուսն էլ հասուն մարդիկ են: Ընտանիքում այս ձեւն ընդունելի է, եթե երկու կողմն էլ համաձայն են:

Իրականում. տղամարդիկ, ովքեր լուծելու են բոլոր խնդիրներն ու հարցերը, այնպիսի կանանց են փնտրում, ովքեր չեն ցանկանում կամ չեն կարողանում ինքնուրույն որոշում կայացնել: Նրանք նույնիսկ չեն կարողանում իրենց մասին հոգ տանել: Իսկ տղամարդը, ով ցանկանում է ամեն ինչ հսկողության տակ պահել, հոգեկան շեղումներ ունի: Նա ստիպված է մշտապես ապացուցել իր առաջնորդ լինելու հանգամանքը, ապրել մշտական վախի մեջ, թե կյանքը կանգ կառնի, եթե նա չմիջամտի:

Նորմալ ընտանիքը լավագույն սեռական կյանք է ունենում: Արմատացած կարծրատիպ։ Այդպիսի կարծրատիպերը քայքայում են նույնիսկ ամենաանթերի ընտանիքները։ Ինչպես միշտ՝ քննարկում են մարդիկ. «Եթե ես սեքսից հաճույք չեմ ստանում, ուրեմն կա՛մ զուգընկերն է մեղավոր, կա՛մ պետք է բազմազանություն փնտրել»: Արդյունքում կա՛մ բաժանվում են, կա՛մ մտովի իրենց սեռական անբավարարվածության են դատապարտում: Սեքսոլոգների կարծիքով, սեքսի եւ սիրո համար պատասխանատու են ուղեղի տարբեր հատվածները: Այդ նշանակում է, որ սիրելի մարդու հետ կարող է սեքսը սարսափելի լինել, իսկ ոչ սիրելիի հետ՝ հիանալի:

Իրականում. յուրաքանչյուր մարդու խառնվածք, այդ թվում՝ սեքսում, անհատական է: Եվ սխալ է կարծել, որ եթե սեռական կյանքում խնդիրներ ունեք, ուրեմն պետք է բաժանվել: Հակառակը, եթե մնացած հարցերում ձեզ մոտ ամեն ինչ կարգին է, փոխհամաձայնության եկեք: Յուրաքանչյուր խնդիր ենթակա է լուծման, փորձեք պայմանավորվել: Հավատացեք, սերն արժե դրան։ Երբ մարդիկ սիրում են միմյանց, ժամանակի ընթացքում նրանց ինտիմ հարաբերությունները կարգավորվում են: Գլխավորը կարողանաք վստահել միմյանց, հատկապես՝ անկողնում:

 

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян