Ամենօրյա վնասակար 6 սովորություններ, որոնց պատճառով առաջանում է վքնածություն
ФОТОEntertrain.1in.am-ը գրում է.
Համարվում է, որ որովայնի վքնածությունը առանձին բան չէ, այլ մարսողական համակարգի ավելի լուրջ հիվանդությունների նախանշան է:
Բայց երբեմն վքնածություն կարող է առաջանալ նաև լիովին առողջ մարդկանց մոտ:
EnterTrain-ը առաջարկում է ձեզ ուշադրություն դարձնել այդ տհաճ զգացողության պատճառների վրա, և հուշում է, թե ինչպես արագ ազատվել վքնածությունից:
Որովայնի վքնածության պատճառները
1 Չափից շատ ուտել
Ավելի լավ է ուտել հաճախ, բայց քիչ չափաբաժնով:
2 Չափից շատ յուղոտ ուտելիք
Հայտնի է, որ ճարպերն ավելի երկար են մարսվում, քան սպիտակուցներն ու ածխաջրերը, այդ պատճառով էլ ստամոքսը երկար ժամանակ է լիքը լինում: Որովայնի վքնածությունը կանխելու համար պետք է սահմանափակել յուղոտ ուտելիքը:
3 Արագ-արագ ուտել
Այն մարդիկ, ովքեր արագ-արագ են ուտում սնունդը և նույնիսկ չեն էլ հասցնում ամբողջությամբ ծամել՝ հավանաբար ուտելուց հետո տանջվում են վքնածությունից: Դրանից խուսափելու համար պետք է չշտապել և դանդաղորեն վայելել յուրաքանչյուր պատառը: Հագեցածության զգացում կունենաք քսան րոպեից:
4 Օդի կլանում
Առաջանում է նույն՝ արագ ուտելու պատճառով: Նաև պետք է մոռանալ գազավորված ըմպելիքի և մաստակի մասին.
5 Շատ քանակությամբ դյուրամարս ածխաջրեր, մանրաթելեր և օսլա
Քաղցրավենիքը, թխվածքը, մակարոնը, կարտոֆիլը, ինչպես նաև ընդեղենը, բանաջարեղենը և մրգերը՝ մթերքներ են, որոնցից պետք է խուսափել սոված փորին ուտելուց:
6 Ալերգիա լակտոզայից
Կաթնաթթվային մթերքները շատ օգտակար են, բայց, ցավոք, դրանց մեջ պարունակվող լակտոզան (կաթնաշաքարը) յուրացվում է ոչ բոլորի կողմից:
Ինչպես ազատվել որովայնի վքնածությունից
1 Ցանկալի է սնունդն ընդունելուց հետո քայլել: Ավելին, սպորտով պարբերաբար զբաղվելն օգնում է նվազեցնել վքնածությունը:
2 Մի կերեք և մի խմեք շատ տաք կամ շատ սառը բաներ:
3 Նվազեցրեք սուրճի, թեյի և շոկոլադի քանակը:
4 Գերադասեք խոտաբույսերով թեյեր, հատկապես երիցուկով և անանուխով:
5 Ստամոքսից և աղիներից գազերը հեռացնելու համար օգտագործեք սորբենտներ (կլանող նյութեր):
6 Եվ ավելի շատ լավ տրամադրություն ունեցեք: Սթրեսը և տագնապայնությունը կարող են որովայնի վքնածության պատճառ դառնալ: