«Դահլիճից դուրս» համերգային ծրագիրը՝ շաբաթ-կիրակին բովանդակալից անցկացնելու տարբերակ
КУЛЬТУРАՅուրաքանչյուր շաբաթ և կիրակի Երևանը կողողվի երգ ու պարով: Նախաձեռնությունը Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանինն է, իրականացնող կազմակերպությունը` Հայաստանի պետական ֆիլհարմոնիան:
Past.am-ի հետ զրույցում Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մամուլի խոսնակ Նելլի Ավետիսյանն ասաց, որ «Դահլիճից դուրս» խորագիրը կրող միջոցառումների նոր շարքը նպատակը ունի ստեղծել մշակութային միջավայր, ապահովել ուրախ և տոնական հանգստյան օրեր:
Ըստ Ն .Ավետիսյանի՝ ծրագիրն ունի շարունակական բնույթ: «Այս կերպ հանրությանը հաղորդակից կդարձնենք մշակույթին, բարձրորակ երաժշտությանը և նոր շունչ կհաղորդենք մեր սիրելի քաղաքին: Եթե հոկտեմբերի 16-ին և 17-ին միջոցառումներ կազմակերպեցինք միայն Կենտրոն վարչական շրջանում, այս շաբաթ ծրագիրն ընդլայնվել է` միջոցառումներ կկազմակերպվեն տարբեր վարչական շրջաններում, այդ թվում` Շենգավիթ, Աջափնյակ, Էրեբունի և Մալաթիա վարչական շրջաններում»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը՝ կոչ անելով համաքաղաքացիներին միանալ «Դահլիճից դուրս» ծրագրին: Ավետիսյանն ընդգծեց՝ սա լավ հնարավորություն է հանգստյան օրերին լավ ժամանակ անցկացնելու:
«Նշեմ, որ անցյալ շաբաթվա փորձը դիտարկելիս ակնհայտ դարձավ, որ ծրագիրը դուր է եկել ոչ միայն մեր համաքաղաքացիներին, այլև զբոսաշրջիկներին, ովքեր շատ հաճախ ունկնդրում էին մեր երաժշտությունը, պարում, զվարճանում»,- իր խոսքը եզրափակեց Նելլի Ավետիսյանը:
Լևոն Փանոսյան
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



