Ереван, 28.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Ջրհոսների մոտ կարող են նոր նպատակներ ի հայտ գալ. Հոկտեմբերի 23-ի աստղագուշակ

ЛАЙФ

Խոյ

Այսօրվա համար Խոյերը կարող են համարձակորեն ծրագրել անսովոր միջոցառումներ` ինչպես զվարճալի, այնպես էլ ավելի լուրջ երանգով: Ռոմանտիկ հանդիպումները հատկապես հաջող կլինեն, եթե համակրանքը խորը և փոխադարձ է, իսկ մտադրությունները լուրջ են: Հարմար պահ է ստեղծագործական ելույթների համար, որոնք թույլ են տալիս ցուցադրել միաժամանակ տաղանդ և պրոֆեսիոնալիզմ, պատկերասրահ, թանգարան այցելելու համար:

Ցուլ

Ցուլերն այսօր պետք է գործեն ըստ ծրագրի, որը հաշվի է առնում և՛ նրանց սեփական հետաքրքրությունները, և՛ մտերիմների կարիքները: Օրը հարմար է տնային տոների և այլ միջոցառումների համար, որոնք ենթադրում են կազմակերպված ժամանց: Կարելի է զբաղվել բնակելի տարածքների համակարգային ծրագրմամբ և դիզայնով, այդ թվում` մասնագետների ներգրավմամբ: Ծրագրի բոլոր կետերը կատարելուն կօգնի խիստ օրակարգը և գործողությունների ծրագիրը:

Երկվորյակ

Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս շեշտը դնել աշխարհիկ կյանքի վրա: Չարժե հրաժարվել հետաքրքիր հանրային միջոցառման մասնակցելու առաջարկից, նոր վայրեր այցելելու հեռանկարից: Այսօր հնարավորություն կա վերջին ժամանակների նվաճումներն ամրապնդելու: Եթե ինչ-որ պատճառով չեք կարողացել օգտվել հնարավորություններից, այսօր կարող եք բացը լրացնել: Հնարավոր է, որ դերակատարություն ունենա ձեր կարգավիճակը կամ ծանոթների շրջանակը:

Խեցգետին

Խեցգետինների մոտ առաջին տեղում կարող են լինել խոշոր գնումները, ներդրումները կամ ռազմավարական այլ ծրագրեր: Կարող է հնարավորություն ի հայտ գալ տան հետ կապված խնդիրը լուծելու, վարկ, կանխավճար, բոնուս ստանալու, հավելյալ ֆինանսավորման: Ծնողների մոտ հնարավոր են մեծ հույսեր և խոշոր ծրագրեր` կապված երեխաների հետ: Ստեղծագործ մարդկանց մոտ կուրվագծվի նոր նախագիծ, որը հեռանկարում կարող է եկամուտ, ճանաչում բերել:

Առյուծ

Առյուծների ուշադրությունը կարող է ուղղվել ընտանեկան իրողությունների կամ տնային իրադրության ուղղությամբ, սակայն չարժե բաց թողնել հնարավորությունները նաև այլ ոլորտներում: Այսօր կարող եք բացառիկ հնարավորություն ունենալ անհրաժեշտ մարդկանց հետ հանդիպելու և ձեզ հետաքրքրող վայրերում գտնելու: Աստղերը խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ կյանքի արտաքին կողմերին:

Կույս

Կույսերին այսօր խորհուրդ չի տրվում դուրս գալ ընտանեկան ավանդույթների, ֆինանսական հնարավորությունների, սիրային կյանքում կամ ստեղծագործական միջավայրում դասավորված սցենարների շրջանակներից: Բարեբախտաբար, այդ սահմանները բավականին լայն են և, ըստ էության, ձեր առջև արգելքներ չեն դնում, այլ միայն խելամտության կոչ են անում: Առաջին պլանում ավելի լավ է դնել ոչ թե սեփական անձը, այլ նրանց կարիքներն ու ճաշակները, ում սիրում եք:

Կշեռք

Կշեռքներին այս օրը խոստանում է իրադրության ներդաշնակեցում, ստեղծագործական կամ զգացմունքային վերելք, ինչպես նաև դասավորված սցենարներում մի շարք փոփոխություններ: Վատ պահ չէ բենեֆիսի կամ այլ գործողության համար, որում կարող եք ցուցադրել ձեր տաղանդները: Միևնույն ժամանակ, աստղերը խորհուրդ են տալիս չհավակնել բացառիկ ուշադրության: Փառքի և ծափահարությունների իրենց բաժինը պետք է ստանան նաև ընկերները:

Կարիճ

Այսօր Կարիճները ստեղծագործական էներգիայի ներհոսք կզգան, ավելի նպատակասլաց կդառնան: Նոր սխրանքների համար խթան կարող է դառնալ եկամուտը կամ այլ նյութական շահ, ծնողական պարտքը, սակայն ոչ պակաս հզոր շարժիչ կարող է լինել փառքի, մասնագիտական և կարիերային աճի, նոր ընկերներ ձեռք բերելու, ստեղծագործական ինքնաիրացման ձգտումը: Ինչպիսին էլ, որ լինեն ձեր ծրագրերը, աստղերը խորհուրդ են տալիս առայժմ դրանք չհրապարակել:

Աղեղնավոր

Աղեղնավորների համար օրը հաջող է, պարգևատրում է աշխատանքի և նախկինում հաղթահարած խոչընդոտների և տհաճությունների համար: Նշանակություն չունեն հեռավորությունները, մշակութային արգելքները: Կարող եք պարգևատրվել տաղանդի, պրոֆեսիոնալիզմի, համբերության, իմաստնության, տոկունության, սկզբունքայնության համար: Չարժե հրաժարվել համախոհների շրջապատում հայտնվելու հնարավորությունից: Կարող եք հավանություն, աջակցություն ստանալ:

Այծեղջյուր

Այծեղջյուրները փոխհատուցում կստանան աշխատանքի, զոհերի, ինչպես նաև ընտրած իդեալներին, սկզբունքներին հավատարմության համար: Հնարավոր է հաջողություն խաղում, հաղթանակ գործերում կամ ստեղծագործության մեջ` պայմանով, որ դուք իսկական վարպետ եք: Սիրո մեջ կպարգևատրվեք շրջահայացության, հավատարմության, սպասելու ունակության համար: Կարող են նոր կյանք ստանալ պոտենցիալը չսպառած զգացմունքները, գաղափարները:

Ջրհոս

Ջրհոսների մոտ կարող են նոր նպատակներ ի հայտ գալ: Բացառված չէ, որ դա ոչ թե առաջընթաց լինի, այլ հետքայլ` դեպի հին և ոչ միշտ բարի ժամանակները: Հնարավոր է իրենց մասին հիշեցնեն նախկին զգացմունքային արձագանքները, որոնք սպառված և մոռացված էիք համարում: Իմաստուն որոշում կլինի տարանջատել անհրաժեշտ և ոչ պարտադիր ոլորտները: Հնարավոր է, որ այժմ ձեզ համար ավելի շահեկան լինի գաղտնի պահել ձեր կենսագրության մի մասը:

Ձկները

Ձկների համար կարող են մեկ ամբողջություն կազմել հաճույքը և պարտականությունները, տոնը և առօրյան, ազատությունը և կարգապահությունը: Իրադրությունը պահանջում է հետևել ժամանակացույցին, ցուցումներին, գեղագիտական և այլ կանոններին որոնց չպահպանումը զրոյի կհասցնի բոլոր ջանքերն ու սպասելիքները: Նորմերին, համոզմունքներին, ստանդարտներին հավատարմությունը կարող է պարգևատրվել, մինչդեռ ինքնակամության փորձը կարող է զրկել ձեզ մի շարք բարիքներից, արտոնություններից:

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана