Էդգար Մանուչարյան. Վերջին ամիսներն ամենածանրն էին
СПОРТՀայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանն armsport.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է վերջին ամիսներին ունեցած բարդությունների, իր մարզավիճակի, ինչպես նաև Հայաստանի հավաքականի վերջին խաղերի ու նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի մասին:
Խոսելով վերջին ամիսներին իր բարդությունների մասին Էդգարն ասաց.
«Վերջին ամիսներն ամենածանրն էին ինձ համար հոգեբանական ու ֆուտբոլային առումով: Շատ բան սովորեցի այս ընթացքում. հասկացա, որ պետք չէ այդքան ապահով զգալ քեզ: Սակայն շնորհակալ եմ, որ անցան այս 4 ամիսները:
Կարիերայիս համար իհարկե շատ վատ էր այս դադարը, սակայն մյուս կողմից դասեր քաղեցի: Այս ընթացքում մարզվել եմ միայնակ, փորձել եմ պահպանել մարզավիճակս: Այժմ մարզվում եմ «Փյունիկի» հետ: Շնորհակալ եմ հարազատ ակումբիս նման հնարավորություն տալու համար: Հասկանալի է, որ միայնակ մարզվելիս հնարավոր չէ լավ մարազավիճակում լինել: Շատ ուրախ եմ, որովհետև միայնակ մարզվելուց վատ բան չկա»:
Ամբողջական նյութն այստեղ: