Իրաքցի զինվորականներին հաջողվել է հետ մղել ԴԱԻՇ-ի գրոհայինների հարձակումը Ռուտբա քաղաքի վրա
МЕЖДУНАРОДНОЕԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները հարձակվել են Իրաքի արևմտյան Անբար նահանգի Ռուտբա քաղաքի վրա, սակայն զինվորականներին հաջողվել է հետ մղել հարձակումը։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը։
Հարձակումը քաղաքի վրա գրոհայինները սկսել են այսօր՝ մահապատներով երեք ականապատված մեքենաների կիրառմամբ։ Հարձակումը կատարվել է երեք ուղղություններով։ ԴԱԻՇ-ի և իրաքյան կառավարական ուժերի միջև կատաղի մարտեր են ծավալվել, որոնք շարունակվում են մինչ այժմ։ Մարտերի արդյունքում մոտ 20 գրոհային է ոչնչացվել։ Իրաքյան կողմը 30 զինվոր է կորցրել։
Քաղաքն Իրաքի բանակի կողմից ազատագրվել էր ծայրահեղականներից 2016 թվականի մայիսին։ Այդ ժամանակից ի վեր գրոհայինները բազմիցս, սակայն անհաջող փորձել են վերականգնել իրենց վերահսկողությունը քաղաքի նկատմամբ։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



