Միհրան Հարությունյանը ցուցադրել է վիրահատված ձեռքը (ֆոտո)
ФОТОՕլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Գերմանիայում վիրահատության ենթարկվելուց հետո արդեն ուղեւորվել է տուն: 27-ամյա ըմբիշը հրապարակել է վիրահատված ձեռքի լուսանկարը:
«Վիրահատությունն անցյալում է եւ այսօր մեր առաջին հաղթանակն է: Վիրակապ եւ մենք մեկնում ենք տուն: P.S. ամեն ինչի համար փառք Աստծուն»,- ֆեյսբուքյան էջումգրել է ըմբիշը:
Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանի ոտքի ջիլը տեղադրել են ձեռքին: Նրա վերականգնման համար կպահանջվի նվազագույնը 6 ամիս: Ռիո դե Ժանեյրոյում անցկացված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հարությունյանը հանդես էր եկել վնասվածքով։ Ռիո-2016-ի եզրափակիչում նա խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել է սերբ Դավոր Շտեֆանեկին։ Ըմբիշն այդ վնասվածքը ստացել էր դեռ 2015-ին Բաքվում կայացած Եվրոպական խաղերից առաջ:


1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...
3
Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...



