Ереван, 10.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Այս տղան մահացավ հենց լսարանում՝ աղջկա վրա պառկած. երբ իմանաք, թե ինչու, չեք կարողանա զսպել ձեր արցունքները

ЛАЙФ

Լեյսիի կյանքում ամենաերջանիկ օրերն էին։ Թեթևամիտ դեռահասից այս աղջիկը վերածվեց հասուն և կրթված կնոջ, ով օգնում է ուրիշներին։ Սակայն մի քանի ամիս անց մի տղամարդ փորձեց պոկել նրա կյանքից այն ամենը, ինչը նա գնահատում էր։

Լեյս Սքրոգինսն ԱՄՆ-ի Օրեգոն քաղաքում ապրող հոգևորական ընտանիքում է մեծացել և սովորական դեռահաս էր։ Նա պաշտում է ֆուտբոլն ու երկրպագում է իր սիրելի թիմին, այցելում է եկեղեցի։ Ազատ ժամանակը նա ծախսում է իր սիրելի ձիու՝ Թաքերի հետ, որին խնամել է դեռ մանկուց։ Այս աղջկա աչքերը փայլում են երջանկությունից, ու այսօր նա միանգամայն գոհ է իր կյանքից։

Լեյսին ինքնամոռաց զբաղվում է շրջապատող մարդկանց հոգսերով ու դրանից մեծ բավարարվածություն է ստանում։ Նա կամավոր է տեղի ծերանոցներից մեկում և օգնում է տարեց մարդկանց, ում լքել են նրանց հարազատները, ու վերադարձնում է ծերերի կենսուրախությունը։

Երբ աղջիկն ընդունվեց բժշկական քոլեջ, երազում էր դառնալ վիրաբույժ և մարդկանց կյանքեր փրկել։

Սակայն ուսման չորրորդ օրը սարսափելի դժբախտություն տեղի ունեցավ։ Հենց դասի ժամանակ Լեյսին ու նրա համակուրսեցիներն անսպասելիորեն վեր թռան՝ կրակոցի ձայն լսելով։ Վայրկյաններ անց նրանց լսարան ներխուժեց քոլեջի ուսանողներից մեկը՝ Քրիս Հարփեր-Մերսերը, ու միանգամից երկու անգամ վերև կրակեց իր հրացանից։ Փախչելու, ճիշտ արձագանքելու կամ էլ տեսածները հասկանալու ժամանակ ո՛չ ուսանողները, ո՛չ դասախոսը չունեին։ Դասախոսը տեղում ուշաթափվեց, իսկ զինված հանցագործը, նշանառության տակ առնելով ուսանողներին, սկսեց անկանոն կրակել։

Լեյսին միանգամից պառկեց գետնին՝ մտածելով, որ այս մղձավանջը պարզապես չի կարող իրականություն լինել։ Մինչդեռ մարդասպանն այդ միջոցին սկսեց հարցնել ուսանողներից, թե արդյո՞ք նրանք քրիստոնյաներ են։ Դրական պատասխան տվող բոլոր ուսանողներին նա տեղում սպանում էր։ Այդ ժամանակ Լեյսին գիտակցեց իր կյանքին սպառնացող վտանգը, և հենց այդ պահին նրա կողքին ինչ-որ մարմին ընկավ։ Աղջիկը հասկացավ, որ դա իր համակուրսեցի Թրևին Անսպահն է, ում գնդակահարեց մոլագարը։

Լեյսին մեծ դժվարությամբ է հիշում այդ ամենը, քանի որ ամեն հիշողություն նրան ցավ է պատճառում։ Նրա հայրը՝ հովիվ Ռենդի Սքրոգինսը, այսպես է բնութագրել եղելությունը. «Նա զգաց, թե ինչպես ընկավ ընկերոջ մարմինը։ Այն Լեյսիից քիչ առաջ էր, իսկ հետո աղջիկս տեսավ արյունը, որը հոսալով հասել էր նրա ձեռքերին։ Ապշեցուցիչ է, բայց մահացու վիրավորված տղան փորձում էր սողալով մոտենալ Լեյսիին ու իր մարմնով պատսպարել նրան»։

Հայր Ռենդին շարունակում է. «Լեյսին լսեց, թե ինչպես մոլագար հրաձիգն ասաց՝ «վե՛ր կաց»։ Նա անշարժացավ, իսկ հանցագործը, ցույց տալով Լեյսիին, հարցրեց. «Նա մահացե՞լ է»։ Նրան պատասխանեցին, որ չգիտեն, ու մարդասպանը, անցնելով աղջկաս մոտով, սպանեց մեկ ուրիշ ուսանողի։ Այս տղայի արյունը փրկեց աղջկաս կյանքը, որովհետև մարդասպանը մտածել էր, թե դա աղջկաս արյունն է։ Ես կարող եմ ասել, որ այդ տղան ընդմիշտ հերոս կմնա մեր ընտանիքի համար»։

Նույնիսկ իր կյանքի վերջին վայրկյաններին Թրևինը չէր դադարում մտածել մերձավորների մասին ու իր վերջին շնչով, արյան վերջին կաթիլով փրկեց Լեյսիի կյանքը։

Ռենդի Սքրոգինսը պատմել է Թրևինի մորը նրա որդու հերոսական արարքի մասին։ Կինը նրան միայն մեկ բան է պատասխանել. «Ես ցանկանում եմ, որ դու դստերդ սիրես, գրկես ու համբուրես ամեն օր։ Մեզ մոտ այսուհետև յուրահատուկ կապ կա։ Ամեն անգամ, երբ դու գրկես քո երեխային, ես կզգամ, որ իմ որդին իմ գրկում է»։

Որոշ ժամանակ անց Լեյսին վերադարձավ բնականոն կյանքին։ Հանգստյան օրերին նրա մայրն ու քույրերը նրան տանում էին գեղեցկության սրահ ու մատնահարդարման։ Ապրած ողբերգությունից հետո աղջիկը ձգտում է հնարավորինս շատ ժամանակ անցկացնել իր սիրելիների հետ։ Լեյսին փորձում է ապրել ու պահպանել իր համակուրսեցու մասին հիշողությունը։ Թվում է, թե Թրևինը սովորական դեռահաս էր, սովորական համակուրսեցի, բայց այդքանով հանդերձ՝ նա փրկեց իր ընկերուհու կյանքը՝ չկարողանալով փրկել սեփականը։

Նրա շնորհիվ Լեյսին կարողացավ շարունակել իր ուսումը։

Ողջ Ամերիկան էր ողբում կատարվածի համար, իսկ կատարված սպանդի մասին լուրը տարածվեց աշխարհով մեկ։

Թրևինի պատմությունն ապացուցում է, որ նույնիսկ ամենադժվարին պահերին պետք է հավատալ բարությանն ու մարդկայնությանը, որոնք ի վերջո օգնում են դուրս գալ մութ թունելից։

Великая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG