Ереван, 10.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ես ոչ մեկի տեղը չեմ ուզում զբաղեցնել. Ռաֆայել Ղազանչյանը` հեռուստաէկրաններից բացակայելու մասին

ЛАЙФ

Life.panorama.am-ը գրում է.

Արդեն երկար ժամանակ է, ինչ հումորիստ, հաղորդավար Ռաֆայել Ղազանչյանը հեռուստաէկրաններից բացակայում է: Երբեմնի ամենապահանջված հաղորդավարներից մեկի բացակայությունն էկրաններից ինչո՞վ է պայմանավորված ու ի՞նչ կարծիք ունի նա այսօրվա հեռուստաընկերությունների գործունեության վերաբերյալ. Այս հարցերի շուրջLife.panorama.am-ը զրուցել է Ռաֆայել Ղազանչյանի հետ:

-Ռաֆայելնախ ուզում եմ իմանալթե ինչո՞վ եք այս շրջանում զբաղվածքանի որ Ձեզերկար ժամանակ է չենք տեսնում էկրաններին.

- Հիմա գործունեությունս ավելի շատ պրոդյուսերական ուղվածություն ունի. Զբաղվում եմ տարբեր կորպորատիվ միջոցառումների, համերգների կազմակերպմամբ: Հաջորդ տարի նախատեսում եմ եմ նաեւ ռուս արտիստների հետ համագործակցություն, որի վերաբերյալ փակագծեր դեռ չեմ բացի, քանի որ հստակեցված չէ, միայն կարող եմ նշել, որ խոսքս հայտնի արտիստների մասին է:

-Երկարատեւ դադարից հետո Ձեզ տեսանք «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում,բայց այստեղ էլ երկար չմնացիքԻ՞նչն էր պատճառըանձնական հարաբերություններթեգործնական անհամաձայնությունը:

- Այո, նախորդ տարի նոյեմբերին ես առաջարկ ստացա համագործակցել «Կենտրոն» հեռուստաընկերության հետ, ի դեպ` ըստ սկզբնական պայմանավորվածության` այնտեղ իմ աշխատանքը միայն առավոտյան թողարկմամբ չէր եզրափակվելու, սակայն մի քանի ամիս աշխատելուց հետո հասկացա, որ առաջխաղացում տեղի չի ունենում: Նշեմ, որ հեռուստաընկերության տնօրենի` Էդգար Ավագյանի հետ լավ հարաբերությունների մեջ ենք, պարզապես որոշ տեխնիկական պատճառներով ընդհատվեց մեր համագործակցությունը: Կարծում եմ` տարիներ առաջվա աշխատանքս կրկնելը կամ ցածր որակի անեը սխալ է, դրա ցանկությունը չունեմ: Աառավոտյան թողարկումների այն ֆորմատը, որ կար մի քանի տարի առաջ, այսօրվա եղածից ոչնչով չի տարբերվում, իսկ եթե տվյալ TV-ին ուզում է մրցակցության մեջ մտնել մյուս TV-ների հետ, ուրեմն պետք է նորություններ անես, ոչ թե ուղղակի հյուր հրավիրես ու նույն հարցերի շուրջ խոսես նրա հետ. Վաղուց արդեն մարդկանց հետաքրքիր չէ մեկ օրվա աստղագուշակն ու օրինակ` ԱՄՆ-ում կամ Բրազիլիայում ծնված հայտնի մարդկանց ծննդյան օրերը: Առավոտյան ծրագրերը պետք է ինտերակտիվ աշխատեն, իսկ դրա համար պետք է տեխնիկական հագեցվածություն ու անձնակազմի պրոֆեսիոնալիզմություն: Ի դեպ` սա կարող է վերաբերվել ոչ միայն առավոտյան թողարկումնրերին:

-Եթերային կյանքի նկատմամբ կարոտ չկա՞:

-  Իհարկե, կարոտը մեծ է, բայց Էկրաններին չերեւալս ոչ թե իմ ցանկության, այլ հետաքրքիր առաջարկների բացակայությանն պատճառով է: Ես ընդմիշտ չեմ հեռացել էկրաններից, այլ ուղղակի այս ընթացքում առաջարկածս նախագծերը ֆինանսական կամ տեխնիկական բացակայության պատճառով չեն ընդունվել TV-ների կողմից, կամ էլ ուղղակի դրա պահանջը չեն տեսել: Կան մարդիկ, ովքեր գժվում են TV-ով երեւալու համար ու իրենց համար մեկ է, թե ինչ նախագծում կերեւան, իսկ ինձ համար այդպես չէ. Ամեն գնով հեռուստաէկրաններին լինելն ինձ համար ինքնանպատակ չէ: Իմ ցանկությունը եղել է ու շարունակում է մնալ այսօրվա հեռուստադաշտում դեպի լավը փոփոխություններ իրականացնելը, ինչին պատրաստ չեն TV-ները: Կրկնվեմ` կարոտս մեծ է, բայց չեմ ընդունում, երբ մարդը հեռուստաընկերություն է գալիս սրա կամ նրա տեղը, ես ոչ մեկի տեղը չեմ ուզում զբաղեցնել: Հիմա էլ յուրաքանչյուր հետաքրքիր համագործակցության պատրաստ եմ:

-Ի՞նչ կարծիք ունեք հայկական հեռուստաըներությունների աշխատանքի վերաբերյալ:

- Այսօրվա հեռուստաընկերություններն իրենց որակի առումով զիջում են տարիներ առաջվա իրենց գործունեությանը: Այսօր հեռուստաընկերությունները գնում են հեշտի ու էժանի կողմը` մի կողմ թողնելով որակը, այսինքն, նրանք տալիս են սերիալներ ու ձեռք բերում անհրաժեշտ դիտումներ, ինչով էլ բավարարվում են: Ցավոք, մեր հեռուստադիտողի 20 տոկոսն է միայն, որ սերիալներ չի նայում, հետեւաբար իր համար ալտերնատիվ տարբերակ գտնելու համար կամ ռուսական ալիքներ է նայում, կամ ուղղակի համացանցում է գտնում իրեն պետք եղածը: Հետեւաբար` այսօրվա հեռուստաընկերությունների աշխատանքում ոչ միայն հենց հեռուստաընկերություններն են մեղավոր, այլ ձեւավորված ցածր մակարդակի ճաշակը, այդ թվում նաեւ պահանջարկը: Ցավալին նաեւ այն է, որ այսօրվա հեռուստաընկերությունների միակ որակային առաջխաղացումը պատկերն է, այսօր մենք ավելի գեղեցիկ պատկեր ենք տեսնում մեր հեռուստացույցով, բայց խնդիրը պետք է լինի ոչ թե պատկերի որակի լավացումը, այլ միջի պարունակությունը` բովանդակությունը: Չէ որ, ցածր որակի արտադրանքը HD որակով տեսնելը ոչինչ չի փոխում մեր իրականության մեջ, դրանով հեռուստադիտողի քանակը չի ավելանում: Ի վերջո` բոլորս գիտենք, որ հայկական հեռուստատեսությունների աշխատանքն ավելի շատ հետեւում են մարզերում, որտեղ համացանցն այնքան էլ հասանելի չէ, եւ սփյուռքում, որոնց շրջանում կա կարոտ ու հայրենիքի հետ կապված ամեն բան հետաքրքիր է:

-Այսօր մեծ տարածում ունեն ռուսական կամ արտասահմանյան հաղորդումներիհայկական տարբերակներըմենք քիչ հաղորդումներ ունենքորոնց հեղինակները հայերնենԱյս մոտեցման վերաբերյալ ինչ տեսանյուն ունեք:

- Դե հիմա էտա: Իրականում այնպես չէ, որ 10 տարի առաջ հեռուստաընկերություններն ավելի որակյալ էին, պարզապես այն ժամանակ ստեղծագործողներին ավելի շատ էր ազատություն տրվում մտքերն իրագործելու համար: Հիմա հեռուստաընկերություններին պետք են մարդիկ, ովքեր կառավարվում են:

-Ռաֆայելայս շրջանում առաջատար հեռուստաընկերություններն իրենց եթերացանկումպարտադիր սիթքոմներ են ներգրավումՀետաքրքիր էինչ կարծիք ունեք սիթքոմներիվերաբերյալ:

Սիթքոմների վերաբերյալ կարծիք չեմ  հայտնի, քանի որ դրա մասնագետը չեմ, երբեւէ չեմ առնչվել նման նախագծերի հետ: Իմ վերջին հավանած սիթքոմը «Կարգին սերիալ»-ն էր, այն ինձ հետաքրքիր էր ու իսկապես ուզում էի նայել, հետեւել ամեն սերիայի: Այնտեղ կար սյուժե, սցենար, բովանդակություն, իսկ այսօրվա սիթքոմներում կարծես թե ավելի շատ հիմնվում են դեմքերի ծամածռությունների, բարակ ու հաստ ձայների վրա: Հայկական հեռուստաընկերությունների համար սիթքոմները նույն սերիալներն են, ուղղակի ծիծաղելու բովանդակությամբ: Այսօրվա մեր իրականության մեջ սերիալներ են, որտեղ վատ լեքսիկոն է հնչում, իրար հետ շփվում են գոռալով, ոմանք անընդհատ լացում են, ոմանք բռնանում, իսկ սիթքոմների դեպքում այդ ամենը ծիծաղելու բովանդակությամբ են անում: Այսօր սերիալում կամ սիթքմում կարող ենք տեսնել նախկին երգչուհու, նախկին օպերատորի կամ նախկին վարորդի, իսկ սա արդյունքն է նրա, որ մարդիկ ուզում են էժան գներով արտադրանք ստեղծել, որովհետեւ եթե չդերասանը 5000 դրամով կգա կխաղա, ապա դերասանն այդ գնով չի նկարահնվի հաստատ:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

Великая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG