Հայաստանում ութ ամսում գինու արտադրությունն աճել է 8.4 տոկոսով
ЭКОНОМИКА2016 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 3 մլն 779,1 հազար լիտր գինի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին գերազանցել է 8.4 տոկոսով։
Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները: 2015 թվականի հունվար-օգոստոսին գինու արտադրություն ծավալը կազմել էր 3 մլն 485,2 հազար լիտր:
Միաժամանակ շամպայն գինիների արտադրությունն աճել է 12.8 տոկոսով և կազմել 253.9 հազար լիտր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 225 հազար լիտր:
2016 թվականին Հայաստանում խաղողի մթերման գործընթացը սկսվել է սեպտեմբերին, ինչը նշանակում է, որ գինու արտադրության ծավալներն ավելի մեծ աճ կարող են գրանցել հետագա ամիսների ընթացքում:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Ucom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связи



