Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Լայնացվում է Մեղրու լեռնանցքով անցնող միջպետական ճանապարհը

ОБЩЕСТВО

Միջպետական ճանապարհի (Մ2)` Քաջարանից 10կմ հեռավորությամբ մինչև Մեղրի ընկած ճանապարհահատվածում՝ ծովի մակերևույթից 2535մ բարձրության վրա, ճանապարհի լայնացման ու հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից հիմնանորոգման համար այս ճանապարհահատվածի ընտրությունը պատահական չէ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, ճանապարհահատվածը վերջին անգամ հիմնանորոգվել է 1990-ականներին, դրա վերակառուցումը խիստ անհրաժեշտություն էր, այն ունի նաև ռազմավարական կարևոր նշանակություն. այստեղով են անցնում Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների ծանրաքարշ մեքենաները:

Ճանապարհը վերակառուցվում է պետական բյուջեի միջոցներով: Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն օգոստոսի վերջին:

«Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի տնօրեն Ազատ Գասպարյանի խոսքով, ում ղեկավարությամբ ընթանում են ճանապարհաշինական աշխատանքները, պետք է շտապել, արագ ավարտել գործը, քանի որ օգոստոսի վերջին արդեն այստեղ սկսվում են տեղումներ, նաև՝ ձյան և կարկուտի տեսքով։ «Պետք է շտապենք, բայց ոչ որակի հաշվին»,- ընդգծել է Ազատ Գասպարյանը՝ տեղեկացնելով, որ հիմնանորոգումից հետո ճանապարհը մոտ երկու մետրով կլայնանա։ «Լայնացումները հիմնականում կողնակների, կորերի հաշվին է լինելու, ասֆալտապատ մակերեսն էլ 6մ 20սմ կկազմի»։

Հիմնանորոգվող 4.3 կմ ճանապարհահատվածի ներքևի մասում կառուցվում է նաև հենապատ՝ հատկապես մեծ բեռնատարների և ուղևորափոխադրող ավտոբուսների շրջադարձի շառավիղը մեծացնելու համար: «Եթե հիմա 7-8 մետր է շառավիղը, կառուցումից հետո այն կդառնա 11-12 մետր»,- մանրամասնել է Ազատ Գասպարյանը։

Այս աշխատանքներին զուգահեռ կատարվում են նաև ճանապարհահատվածի հողային պաստառի վերականգման, ջրահեռացման համակարգի, իջատեղերի և մուտքերի վերակառուցման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի Ծիգ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը, ով տեղում հետևում է աշխատանքների ընթացքին և որակին, ներկայացնելով ճանապարհի վիճակը, նշել է, որ ճանապարհին գտնվող ջրթող խողովակները կիսով չափ լցված են եղել հողով, վնասված են եղել գլխամասերը, քայքայված՝ մուտքերը, ելքերը, ամրացումները։

Հիմնանորոգման ընթացքում անհրաժեշտություն կա ճանապարհի որոշ հատվածներում նոր խողովակներ տեղադրել, անվտանգության նկատառումներից ելնելով՝ կառուցել հենապատ։ Որպեսզի հիմնանորոգվող ճանապարհն էլ ավելի երկար ծառայի, Մեղրու ճանապարհաշինական ընկերությունը ձեռք է բերել գեոգրիտե ծածկ:Այն հատուկ նյութից պատրաստված ցանց է, որը 5 սմ հաստությամբ ասֆալտբետոնե ծածկի տեղադրումից առաջ փռվելու է ամբողջ ճանապարհահատվածով՝ ապահովելով ասֆալտապատ վերին շերտի ամրությունն ու երկարակեցությունը:

Ընկերությունն ունի նաև գործարան, որտեղ տեղի է ունենում ասֆալտի արտադրման ավտոմատացված գործընթացը: 6 տասնամյակից ավելի պատմություն ունեցող գործարանն այսօր աշխատանքով է ապահովում 100 մարդու՝ իրականացնելով ճանապարհների հիմնանորոգում և պահպանում, քաղաքացիական և ռազմական նշանակության օբյեկտների շինարարություն, խճաքարի, բետոնի, ասֆալտբետոնի, երկաթբետոնե կառուցվածքների արտադրություն, օգտակար հանածոների մշակում:

«Մեղրու ճանապարհների շահագործման և շինարարության ձեռնարկություն» (ՃՇՇՁ) ՍՊ ընկերությունն արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ունեցած հաջողությունների համար այս տարվա մարտին ՀՀ կառավարության կողմից արժանացել է մրցանակի: Ազատ Գասպարյանը, ով ընկերության ղեկավարն է արդեն 19 տարի, նշել է, որ իրենց առաջնային գործն ու առաքելությունն ամառ թե ձմեռ այս ճանապարհահատվածում անվտանգ երթևեկություն ապահովելն է: «Մենք հիմնական ուշադրությունը դարձնում ենք ճանապարհի շահագործմանը, առավել ևս՝ ձմեռային պահպանության ընթացքում: Ձմեռը շատ խիստ է լինում լեռնանցքում: Պատահում է՝ օրերով բուք է լինում, ձյուն է լինում, բայց սահմանված հերթապահության շնորհիվ, հագեցված տեխնիկայի ու անհրաժեշտ չափով կուտակված աղ-ավազի շնորհիվ թույլ չենք տալիս, որ ճանապարհահատվածը թեկուզ մեկ ժամ դառնա ոչ երթևեկելի»:

Ճանշինի կողմից տեղադրված շինարարական աշխատանքների մասին զգուշացնող նշանները երկու-երեք ամսից կփոխարինվեն ճանապարհային այլ նշաններով, կավելացվեն մետաղական արգելափակոցները: Միջպետական այս ճանապարհահատվածով երթևեկող վարորդներն էլ հնարավորություն կունենան ճանապարհային փոսերը շրջանցելու փոխարեն հիանալ ճանապարհամերձ բարձունքների գեղեցկությամբ:

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию