Քիմ Քարդաշյանը վերադարձել է սոցիալական կայքեր
ФОТОՔիմ Քարդաշյանը երկար ժամանակ է, ինչ չկար Ֆեյսբուք, Թվիթեր, Ինսթագրամ և Սնափչաթ սոցիալական կայքերում,-տեղեկացնում է Past.am-ը:
Սակայն հիմա 36-ամյա ռեալիթի աստղը հոկտեմբերի սկզբին Փարիզի սարսափելի դեպքից հետո վերջապես վերադարձել է սոցիալական կայքեր: Նա լուսանկարվել է սեռը փոխած Քեյթլին Ջենների հետ, ով նախկինում Բրյուս Ջեններն էր՝ Քիմի խորթ հայրը: Քեյթլինն այս լուսանկարը հրապարակել է երեկ Ինսթագրամում:
Լուսանկարում Քիմը ոչ մի դիմահարդարում կամ ճոխ զարդեր չէր կրում: Քեյթլինը լուսանկարը վերնագրել էր. «Ծնունդդ շնորհավոր, Քիմ: Սիրում եմ քեզ:»
Սեռափոխված աստղը նախկինում իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր, որ նա Քիմի համար լավ խորթ մայր կլինի:
Քեյթլինի ընկեր Քենդիս Քայնը պատմել է լրագրողներին. «Ոչ ոք չպետք է տեսնի այն ամենն, ինչի միջով անցել է Քիմը: Բարեբախտաբար, հիմա Քիմն արդեն ավելի լավ է իրեն զգում:»