Ջասթին Բիբերը զայրացել է իր երկրպագուների վրա
ФОТОՀամերգի ժամանակ Ջասթին Բիբերը երկրպագուների հետ զրուցելիս այլևս չի կարողացել տանել նրանց անդադար ճիչերը և լքել է բեմը: Ըստ երկրպագուներից մեկի՝ Ջասթինը լքել է բեմը և երկու րոպե անց վերադարձել ու ասել. «Ես չէի փորձում ինձ անտաշի նման պահել, բայց չեմ էլ պատրաստվում այլևս զրուցել ձեզ հետ երգերի միջև ընկած դադարի ժամանակ»:
Երգիչը բացատրեց, որ նրան դուր չի գալիս այն, որ ինքը ցանկանում է կիսվել երկրպագուների հետ, մտերմիկ զրույց ունենալ, սակայն նրանք անընդհատ ճչում են և չեն լսում: Երգիչն ասաց. «Ես նայում եմ ձեր աչքերի, փորձում եմ կապ ստեղծել, սակայն կարծես թե մեր կապը չի ստացվում»:
Ապա տեսնելով, որ երկրպագուները դեռ շարունակում են ճչալ, Ջասթինը լքում է բեմը, քիչ անց վերադառնում և ասում. «Ես համերգի ընթացքում այլևս ոչ մի բառ չեմ ասի: Ես ուղղակի կերգեմ ձեզ համար: Ձեզ մոտ ուղղակի չի ստացվում զրուցելը:»
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: