Աստղերի ամենատարօրինակ իրերը, որոնք դրվել են վաճառքի
ЛАЙФPeople.am- ը գրում է.
Գաղտնիք չէ, որ հայտնիները մշտապես գտնվում են երկրպագուների ուշադրության կենտրոնում։ Նրանց համար ցանկացած, նույնիսկ աննշան իրը՝ նետված աստղի կողմից, կարող է դառնալ պաշտամունքի առարկա։ Ոմանք էլ օգտվում են այդ նվիրումից եկամուտ ստանալու համար՝ աճուրդի դնելով երբեմն ամենատարօրինակ իրերը։ Ձեզ ենք ներկայացնում աստղերի ամենատարօրինակ իրերի ցանկը, որոնք վաճառքի են դրվել աճուրդում։
Բրիթնի Սփիրսի օգտագործած մաստակը
2004 թվականին eBay-ում հայտնվեց անսովոր լոտ։ Երկրպագուներից մեկը վաճառքի էր դրել մաստակ, որը, իբրև թե, ծամել էր Բրիթնի Սփիրսը։ Իր գտածոյի համար գործունյա երկրպագուն պահանջում էր $14000։ Թեև, վաճառողը չէր ներկայացրել իրի իսկությունը հաստատող որևէ ապացույց․ նա տեղադրել էր տրանսպորտի տոմսի և գտած իրի վայրի լուսանկարը։ Մաստակը այդպես էլ գնորդ չգտավ, քանի որ երգչուհու նման «ծամած» այլ լոտերի համար մեկ այլ երկրպագու ավելի ուշ պահանջեց ընդամենը $5-10։
Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի շունչը
Եվս մեկ անհեթեթ լոտ․ փակ ապակե տարրա՝ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի շնչով։ Վաճառողը պնդում էր, որ կարողացել է որսալ մոլեկուլները, երբ աստղերը անցել են կարմիր գորգով։ Աստղային զույգի շնչած օդը շնչելու բախտին արժանանալու համար նա պահանջում էր $530 դոլար։
Ջասթին Թիմբերլեյքի կծած ֆրանսիական հացը
Ռադիոկայաններից մեկում տված հարցազրույցի ժամանակ Ջասթին Թիմբերլեյքը թողել է կծած ֆրանսիական հաց։ Ռադիոշոուից հետո մնացորդները անմիջապես դրվել են eBay-ում և վաճառվել $3,154 դոլարով։
Ջասթին Բիբերի մազերը
Սակայն ամենանախաձեռնողը դարձավ դերասանուհի և հեռուստահաղորդավար Էլլեն Դեջեներեսը։ Ջասթին Բիբերի ճանաչվածության գագաթնակետին նա աճուրդի դրեց երգչի մազերը՝ դրանով վաստակելով $40,668 դոլար։ Իհարկե, ի պատիվ Էլլենի, պետք է ասել, որ այդ գումարը նա տրամադրել է կենդանիների պաաշտպանության հիմնադրամին։







