Քանյե Ուեսթը վիրավորվել է Ջեյ Զիի վերաբերմունքից
ФОТОԱնցած շաբաթ Քանյե Ուեսթը իր՝Saint Pablo համերգային շրջագայությունների շրջանակում անցկացված համերգներից մեկի ժամանակ խոսել է իր երկար տարիների մտերիմ ընկեր Ջեյ Զիի մասին: Նա կիսվել է հանդիսատեսի հետ և ասել, որ վիրավորված է Ջեյ Զիից, քանի որ նա Քիմի կողոպտվելուց հետո չի այցելել իրենց: Ռեփերն ասում է. «Չես զանգում և հարցնում. «Ինչպե՞ս ես:» Չես այցելում, չես բերում քո երեխայի: Մենք եղբայրների նման ենք, սակայն մեր երեխաները երբեք միասին չեն խաղացել:»
Քանյեն և Ջեյ Զին հին ընկերներ են, սակայն կարծես թե Քանյեն իր վերջին համերգի ժամանակ իր վրդովմունքն արտայատելով ցույց տվեց, որ նրանց հարաբերություններն այնքան էլ լավ վիճակում չեն: Ըստ վերջին լուրերի՝ Ջեյ Զին այլևս տանել չի կարողանում իր գործընկեր Քանյեին, և այս ամենն, ամենայն հավանականությամբ, ավելի խորը արմատներ ունի:
Ռեփերներն իրենց համագործակցությունն սկսել էին դեռ 1996 թվականին: Քանյեի և Ջեյի հարաբերությունների վատթարացման լուրերն սկսվեցին տարածվել այն ժամանակ, երբ Ջեյ Զին և Բեյոնսեն չմասնակցեցին Քիմ Քարդաշյանի և Քանյեի հարսանիքին: Աղբյուրները պնդում էին, որ Ջեյ Զիի կինը՝ Բեյոնսեն, չէր ցանկացել մասնակցել նրանց հարսանյաց արարողությանը, քանի որ վերջինս լավ հարաբերություններ չունի Քիմի հետ: Մինչև հիմա էլ լուրեր են պտտվում, որ հենց Քիմի և Բեյոնսեի թշնամական հարաբերություններն են Քանյեի և Ջեյ Զիի ընկերությանը վերջ դնելու պատճառը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: