Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայկական արտադրատեսակները որակական հատկանիշներով մրցունակ են ռուսաստանյան շուկայում

ЭКОНОМИКА

Մանրամեծածախ առևտրով զբաղվող METRO AG ընկերության արտաքին կորպորատիվ քաղաքականության գծով փոխնախագահ, ընկերության մոսկովյան ներկայացուցչության ղեկավար Ալեքսեյ Գրիգորևը կարծում է, որ տնտեսության մի շարք ճյուղերում հայ-ռուսական համագործակցության ընդլայման հեռանկարներ կան:

«Մեկ օրում այցելել ենք շուրջ 15 տարբեր ձեռնարկություններ եւ, իհարկե, գտել ենք հետաքրքիր արտադրատեսակներ, քանի որ Հայաստանում արտադրվում է որակյալ ապրանք,  սակայն մեր համագործակցությունն այժմ ձեւավորման, կոմերցիոն, լոգիստիկ հարցերի որոշման փուլում է, եւ կախված է երկու կողմերից, թե ինչպես կկարողանան պայմանավորվել հետագա համագործակցությունը զարգացնելու համար: Արտադրատեսակները հիմնականում ներառում էին կաթնամթերք, խմիչքներ, ձկնատեսակներ, բանջարեղենային արտադրանք:  Մենք այս ուղղություններով արդեն իսկ աշխատում ենք հայ մատակարարների հետ, բայց տեսնում ենք, որ համագործակցության ընդլայնման ներուժ կա»,-լրագրողների հետ զրույցում նշեց ընկերության մոսկովյան ներկայացուցչության ղեկավարը:

Նա տեղեկացրեց, որ Ռուսաստանում այժմ իրականացնում են պիլոտային ծրագիր փոքր բիզնեսի ներկայացուցիչներին աջակցություն ցուցաբերելու համար:

«Աշխատում են  գյուղատնտեսական արտադրողների հետ, նրանցից վերցնում ենք արտադրանքը եւ ինքներս ենք պատրաստում այն առեւտրային  ցանցի համար: Սա մի փորձ է, որը դեռ կտեսնենք, թե ինչպես կաշխատի, սակայն   մեծ ու փոքր բիզնեսների միջեւ նաեւ փոխհարաբերությունների դաշտ է, որտեղ մեծ բիզնեսը կարող է որոշակիորեն աջակցել փոքրին»,-նշեց նա՝ հավելելով, որ ընկերությունն աշխատում է ինչպես միջազգային խոշոր, այնպես էլ տեղական փոքր ընկերությունների հետ:

«METRO Cash and Carry  ընկերությունը Ռուսաստանում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհի ներկայացուցչություններում աշխատում է  պրոֆեսիոնալ հաճախորդների հետ: Դրանք փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներն են, մասնավորապես՝ հյուրանոցառեստորանային, մանրածախ առեւտրի սեգմենտում գործունեություն ծավալող:  Երբ ձեւավորում ենք համապատասխան տեսականի մեր պրոֆեսիոնալ սպառողների համար, մենք դիտարկում ենք ամբողջ շուկան: Մեզ մոտ ձեւավորված է նաեւ   երկարաժամկետ գործընկերության համար հարաբերությունների զարգացման լավ պրակտիկա. մեր մատակարարների հետ մենք ոչ միայն պայմանավորվում ենք գնումների վերաբերյալ, այլեւ  ունենք արտադրանքի որակի ծառայություն, որն աշխատում է ապրանքների որակի բարելավման, դրանք միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի  մատակարարները քիչ-քիչ հասնեն այդ մակարդակին»,-ընդգծեց նա:

Լրագրողների հարցին, թե որքանով հայկական արտադրանքը կլինի մրցունակ Ռուսաստանում, Ալեքսեյ Գրիգորևը պատասխանեց.

«Հայկական արտադրատեսակները սահմանված չափանիշներին համապատասխան որակով մրցունակ են, սակայն բախվելու են ոչ հեշտ մրցակցության, քանի որ ռուսական շուկան զարգանում է տարբեր ուղղություններով: Ապրանքների առաջարկները  աճում են, սակայն դրան զուգահեռ սպառողական շուկայի ծավալն է նվազում. գաղտնիք չէ, որ նախորդ տարի այն նվազել էր 10 տոկոսով եւ հավանաբար կրկին նվազելու է: Փաստորեն,  ստացվում է, որ առաջարկն աճում է, պահանջարկը  նվազում: Կարծում եմ՝ դժվար պայքար կլինի, սակայն հուսամ՝ հաջողությամբ կհաղթահարեն»,-եզրափակեց  Ալեքսեյ Գրիգորեւը:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества