Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ժամանակ». Ինչի՞ համար է եկել Միլլերը, ի՞նչ գին է ուզելու Սերժ Սարգսյանից

ПОЛИТИКА

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Երեւան են ժամանել Մինսկի խմբի համանախագահները, որոնք հոկտեմբերի 20-ից տարածաշրջանում են եւ Բաքվից սկսել են հանդիպումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով: Այս այցելության ֆոնին երեկ Երեւանում տեղի է ունեցել եւս մեկ այց, արդեն ոչ թե համանախագահների, այլ նախագահի՝ մեկ նախագահի, «Գազպրոմի» նախագահի:

Երեկ Երեւան է եկել ռուսական գազային այդ հսկայի նախագահ Ալեքսեյ Միլլերը, այսինքն՝ Հայաստանի ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի ըստ էության նախկին ղեկավարը: Ինչի համար մենք հիշատակեցինք այս այցը համանախագահների այցելության ֆոնին: Բանն այն է, որ ղարաբաղյան կարգավորման թեմայով տեղի ունեցած այս այցելությունն իր քաղաքական կշռով, ըստ էության, երեւի թե առնվազն որեւէ գրամով ավելի չէ, քան Միլլերի այցն իր քաղաքական նշանակությամբ, թեեւ քննարկվող հարցերը վերաբերել են ընդամենը էներգետիկայի ոլորտում հետագա համագործակցությանը: Եվ այս համեմատությունը խոսում է այն անհամարժեքության մասին, որն այսօր բնորոշում է Հայաստանի թե´ ներքին, թե´ արտաքին քաղաքական իրողությունները:

«Գազպրոմի» ղեկավարի այցը այսօր Հայաստանում, Հայաստանի համար ունի շատ ավելի մեծ քաղաքական նշանակություն, քան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը: Կամ առնվազն իր քաղաքական նշանակությամբ չի զիջում նրանց:

Մենք չենք ուզում մտածել, որ Միլլերի այցը նույնիսկ կարող է ինչ որ կերպ անգամ հեռավոր, սակայն անմիջական առնչություն ունենալ նաեւ հենց այն հարցերի հետ, որոնք քննարկում են համանախագահները տարածաշրջանում: Թեեւ, ավելի շուտ, Միլլերի դեպքում երեւի թե ճիշտ է խոսել ոչ թե այցի, այլ երեւի ստուգայցի մասին: «Գազպրոմի» ղեկավարը ստուգայց է անցկացնում Հայաստանում՝ տեսնելու համար, թե այստեղ կառավարությունում ինչպես է տեղավորվել իր նախկին ենթական, հարմար են պայմանները, թե ոչ: Եթե լուրջ, ապա Միլլերի այցն իհարկե ստուգայցի է վերածում ոչ թե այն հանգամանքը, որ նրա նախկին ենթականերից մեկը այսօր Հայաստանի վարչապետ է նշանակվել, այլ այն հանգամանքը, որ կոչվում է հայ-ռուսական գազային պայմանագիր, եւ որը կնքվեց 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Պուտինի հայտնի այցի ժամանակ, երբ նա առաջին հաստատությունը, որտեղից սկսեց պետական այցը Հայաստան՝ ընտրել էր Հայաստանում Գյումրիի ռուսական ռազմակայանը:

Իսկ «Գազպրոմի» հետ գազային այդ համաձայնագրով, Հայաստանն ըստ էության «Գազպրոմի» համար ձեւակերպվում է որպես մի մեծ պարտք: Եվ հենց այդ համաձայնագիրն է, որ Հայաստանի ռազմավարական նշանակության ոլորտում առաջացնում է այնպիսի կախվածություն «Գազպրոմից», որը քաղաքական լծակ է դառնում արդեն ըստ էության գրեթե ցանկացած ոլորտի համար: Միլլերի այցը բնականաբար շատ շատերին է առիթ տալու կրկնել Կարեն Կարապետյանի նշանակումից ի վեր բազմաթիվ անգամներ հնչող միտքը, որ նա Ռուսաստանից նշանակված վարչապետ է, եւ Հայաստանում ըստ էության հաստատվում է գազպրոմյան կառավարում:

Սակայն, հենց այն պայմանագրի առկայությունը, որի մասին հիշատակեցինք, արդեն իսկ բավարար է՝ եզրակացնելու համար, որ Հայաստանում գազպրոմյան կառավարում է առնվազն 2013 թվականի դեկտեմբերից եւ ունենալով այդ պայմանագիրը՝ «Գազպրոմը» Հայաստանում վարչապետի կարիք չունի: Այլ հարց է, որ վարչապետը կարող է «Գազպրոմի» կարիք ունենալ: Այդ տեսանկյունից դժվար է ասել՝ Միլլերը եկել է, որովհետեւ Կարեն Կարապետյանը զգացել է դրա կարիքը, թե՞ եկել է, որ առաջիկա ժամանակահատվածում Կարապետյանը դրա կարիքը չզգա: Սակայն մյուս կողմից պետք չէ բացառել եւ այն, որ Միլլերը եկել է Սերժ Սարգսյանից Կարեն Կարապետյանի տրանսֆերի գինն ուզելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха