Պորոշենկոն եւ Բայդենը կարեւորել են ԱՄՆ-ի մասնակցությունը Մինսկի համաձայնությունների գործընթացին
ПОЛИТИКАՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում նրան տեղեկացրել Է Բեռլինում «նորմանդական ձեւաչափի» պետությունների ղեկավարների հանդիպման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հատկապես նշվել Է Մինսկի պայմանավորվածությունների իրագործմանը աջակցելու հարցում ամերիկյան կողմի ակտիվ ներգրավման քաղաքականության շարունակման եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնման կարեւորությունը»,- հայտնել Է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:
Զրուցակիցները նաեւ քննարկել են Ուկրաինայում իրականացվող բարեփոխումների ընթացքը եւ ԱՄՆ-ի կողմից դրանց աջակցության շարունակումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



