Քայլի Ջենները պնդում է, որ պլաստիկ վիրահատություններ չի արել (լուսանկարներ)
ФОТОՔրիս Ջենները Քայլիին թույլ չէր տալիս պլաստիկ վիրահատություններ անել, երբ նա դեռ դեռահաս էր: Հիմա 19-ամյա Քայլին հերքում է այն լուրերը, որ նա 16 տարեկանից արդեն այտերի և ծնոտի պլաստիկ վիրահատություն է տարել՝ արդարանալով, որ նրա մայրը թույլ չէր տալիս նրան կոսմետիկ վիրահատություններ անել,-տեղեկացնում է Past.am-ը:
Քայլին իր՝ thekyliejenner.com կայքում գրել էր. «Ո՛չ, ես այտերի պլաստիկ վիրահատություն չեմ արել: Մարդիկ սկսել են դրա մասին խոսել դեռ այն ժամանակ, երբ ես ընդհամենը 16 տարեկան էի: Դուք իսկապես հավատու՞մ եք, որ իմ մայրը թույլ կտար ինձ 16 տարեկանում պլաստիկ վիրահատություն անել»:
Քայլին պնդում է, որ նա միշտ էլ հավանել է իր ծնոտը և հիմա իր դեմքը փոփոխվել է միայն իր շուրթերին ծավալ հաղորդելու պատճառով:
Քայլին նաև հերքել է իր հետույքի և կրծքերի պլաստիկ վիրահատության մասին մեկնաբանությունները: Նա նշել է, որ իրեն դուր են գալիս իր «բնական կրծքերը»: